Կարա Բալա

Երևանում հայտնի ծաղկավաճառ ծերունի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Հարությունյան (այլ կիրառումներ)

Ստեփան Հարությունյան (առավել հայտնի որպես «Կարա Բալա», Կարաբալա, Ղարաբալա, թուրքերեն՝ Kara Bala, «սև տղա», 1900, Երևան, Ռուսական կայսրություն - 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծաղկավաճառ, 20-րդ դարի Երևանի բնակիչ։

Ստեփան Հարությունյան
Կարա Բալա
Դիմանկար
Ծնվել է1900
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Մահացել է1970
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Գործունեությունծաղկավաճառություն
ԱմուսինԱշխեն
ԵրեխաներԺորժիկ Հարությունյան
 Karabala statue (Yerevan) Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Կարա Բալան (իսկական անունը՝ Ստեփան Հարությունյան[1]) ծնվել է 1900 թվականին[2], Քանաքեռ գյուղում, ունևորի ընտանիքում։ Ստեփանի ընտանիքն ֆլորայի այգիների սեփականատերն է եղել, որտեղ այսօր Երևանի մետրոյի «Երիտասարդական» կայարանն է։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նրա ընտանիքը կորցրեց հարստությունը։

1926 թվականին ամուսնացել է Աշխեն անունով կնոջ հետ, ունեցել է Ժորժիկ անունով որդի։

Նա սիրահարված է եղել հայտնի դերասանուհի Արուս Ոսկանյանին, որն աշխատանքի էր գնում Աբովյան փողոցով։ 1926 թվականի մի օր Կարա Բալան դանակահարում է թուրք երիտասարդի, որը հետապնդում էր Արուս Ոսկանյանին[3]։ Նա ձերբակալվում և տարվում է Երևանի ուղղիչ տուն, որտեղ նույն հոդվածով նույն թվականին բերվեց նաև Եղիշե Չարենցը։

  «… Երգեցին ու պարեցին մի շարք կալանավորներ… Ղարաբալան, Երևանի հռչակավոր ծաղիկ ծախողը, որ Ուղղիչ Տուն էր ընկել մեկին դանակով վիրավորելու համար…»
- Եղիշե Չարենց, «Երևանի Ուղղիչ տնից»
 

Կարաբալան հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ վաճառելով (նվիրելով)։ Մահացել է ենթադրաբար 1965 թվականին։

Վերջին տարիներին Կարա-Բալան ապրում էր Հանրախանութի պահեստում։ Մի օր այնտեղ պետք է ստուգումներ կատարվեին, և Հանրախանութի տնօրենը Կարա-Բալային ասաց, որ նա  2-3 օրով ազատի պահեստը։ Ցուրտ օրեր էին կանգնած, և նա ցրտահարվեց, Հանրախանութի մոտից տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ և մահացավ։

Կարա Բալան մշակույթում

խմբագրել

Ծաղկավաճառ ծերունին դարձավ Հին Երևանի խորհրդանիշերից մեկը, ինչի շնորհիվ տարբեր ժամանակներում նրան նվիրվեցին գրական և արվեստի մի շարք ստեղծագործություններում։

Կարա Բալան գրականությունում

խմբագրել

Կարա Բալային նվիրված բանաստեղծություններ են գրել Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը և Համո Սահյանը։

  «Ծաղիկ ծախող Կարաբալան

Հայտնի մարդ է Երևանում,

Ամենքի հետ քեֆ է անում

Ծաղիկ ծախող Կարաբալան։»
 
  Հագնում էր նա մեկ մակինթոշ,

Մեկ էլ տեսար` չուլ ու փալաս,

Չգիտեիր` արտի՞ստ է նա,

Թե՞ ծաղիկ ծախող Կարա-Բալա։
 

Կարա Բալան արվեստում

խմբագրել

Կարա Բալայի մասին գրվել են երգեր։ Նրա մասին երգ ունի Պապին Պողոսյանը։

  Արտաքին տեսաֆայլեր
  Papin Poghosyan, Kara Bala

1981 թվականին «Հայֆիլմի» նկարահանած «Մեր պապերի քայլերգը» ֆիլմում Կարա Բալային մարմնավորել է Ազատ Շերենցը։

Կարա Բալայի արձան

խմբագրել

1995 թվականին Երևանում տեղադրվել է Կարա Բալայի արձանը, որի քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։ Այժմ արձանը գտնվում է Աբովյան փողոցի սկզբնամասում[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել