Կարատե (քիմիական պատրաստուկ)
«Կարատե»` քիմիական պատրաստուկ, միջատասպան-տզասպան։ Ազդող նյութը՝ լյամբդացիհալոտրին։ Թողարկվում է 50 գ/լ խտացված էմուլսիայի ձևով։
Կիրառվում է բզեզների, թրիպսների, լվիկների, լվիճների, տզերի և այլնի դեմ` սրսկումների ձևով։ Ծախսի չափաքանակը (լ/հա)՝ ցորենի, գարու վնասատուների (բզեզներ, թրիպսներ, լվիկներ, լվիճներ, տզրուկաթրթուրներ, ճպուռներ, սղոցողներ) համար` 0,15–0,2, եգիպտացորենի վնասատուի (թիթեռնիկ)` 0,2, ոլոռի (թրիպսներ, լվիճներ, երկարակնճիթներ)` 0,1–0,125, խնձորենու (պտղակեր, տերևոլորներ, տզեր)` 0,4, կարտոֆիլի (կոլորադյան բզեզ)` 0,1, կաղամբի (բվիկ, ցեց)` 0,1, խաղողի վազի (տերևոլորներ, տզեր, խաղողի ողկուզակեր)` 0,32–0,46։ Մշակումները՝ վեգետացիայի ընթացքում, վերջինը՝ բերքահավաքից՝ ցորենի, գարու համար՝ 20, եգիպտացորենի՝ 30, ոլոռի՝ 30, խնձորենու՝ 20, խաղողի վազի՝ 30, կաղամբի՝ 30, կարտոֆիլի՝ 30 օր առաջ։ Մշակումների առավելագույն քանակը. ցորենի, գարու, եգիպտացորենի, ոլոռի համար՝ 1 անգամ, խնձորենու` 2, կարտոֆիլի, կաղամբի` 1, խաղողի վազի` 2։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |