Կարապետ Շահնազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կարապետ Շահնազարյան (Շահնազարյանց), (1814[1], Համադան, Իրան[1] - 1865[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), մշակութային և եկեղեցական գործիչ, ազգային-պահպանողական։
Կարապետ Շահնազարյան արմտ. հայ.՝ Կարապետ Շահնազարեան | |
---|---|
Ծնվել է | 1814[1] |
Ծննդավայր | Համադան, Իրան[1] |
Մահացել է | 1865[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ֆրանսիա |
Կրթություն | Լազարյան ճեմարան[1] |
Մասնագիտություն | քահանա, մշակութային գործիչ և թարգմանիչ |
Աշխատավայր | Ներսիսյան դպրոց[1] |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ 1849 թվականին անցել է Կոստանդնուպոլիս, զբաղվել ազգասիրական քարոզներով։ 1855 թվականին հաստատվել է Փարիզում, հիմնել տպարան, «Շար հայ պատմագրաց» մատենաշարով հրատարակել Ստեփանոս Տարոնեցու (Ասողիկ), Մովսես Կաղանկատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Սմբատ Սպարապետի, Թովմա Մեծոփեցու և ուրիշ պատմիչների երկերը։ Ֆրանսերեն է թարգմանել Ղևոնդի «Պատմությունը» (1856 թվական)։ 1862 թվականին մեկնել է Անգլիա և ստանձնել Մանչեստրի հայության հոգևոր առաջնորդի պաշտոնը։ 1863-1864 թվականներին Մանչեստրում հրատարակել է տեղի հայ առևտրականների շահերն արտահայտող «Երկրագունդ» լրագիրը։ Հեղինակ է «Դաշանց թղթոյ քննութիւն ու հերքումն» (1862 թվական), «Ուսումն քրիստոսական հաւատոց․․․» (1869 թվական), «Ծ��ագիր պատմություն Հայաստան աշխարհին և տեսություն հին Հայաստանի և նրա այժմյան վիճակին վրա» (ֆրանսերեն, հայերեն հրատարակություն, 1863 թվական) և այլ աշխատությունների։
Գրականություն
խմբագրել- Կոստանյան Կ. Կարապետ վարդապետ Շահնազարեանց, Թ., 1910:
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Շահնազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 427)։ |