Կարապ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարապ (այլ կիրառումներ)
Կարապ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
swan | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
| ||||||||||||
|
Կարապներ (անգլ.՝ Swan, լատին․՝ Cygnus)՝ սագանմանների կարգին պատկանող, բադեր ընտանիքի (անգլ.՝ Anatidae) կարապներ ցեղի թռչուններ[1]։ Բադերը, սագերը և կարապները կազմում են սագանմանների կարգի թռչունների մեծ խումբ, որոնց կենսակերպը սերտորեն կապված է ջրի հետ։ Հայտնի է կարապների 6 տեսակ։
Արտաքին նկարագիր
խմբագրելԿարապները բադեր ընտանիքին պատկանող ջրային որսաթռչուններից պահպանված ամենախոշոր անդամներն են, ինչպես նաև դասվում են ամենամեծ թռչունների շարքին։ Ամենամեծ տեսակները, ներառյալ անխոս կարապը, ճչան կարապը և շեփորահար կարապը կարող են հասնել մինչև 1.5 մ երկարության և կշռել ավելի քան 15 կգ։ Թևերի բացվածքը կարող է հասնել ավելի քան 3.1 մ[2]։ Սագերի համեմատ նրանք ավելի խոշոր են, ունեն ավելի երկար ոտքեր և պարանոց[3]։ Հասուն կարապներն ունենում են փետրազուրկ հատված աչքերի և կտուցի մեջտեղում։ Արուները սովորաբար ավելի խոշոր են լինում։ Հյուսիսային կիսագնդում տարածված տեսակներն ունենում են սպիտակ փետուրներ, իսկ հարավային կիսագնդում ապրող տեսակները՝ սև և սպիտակ փետուրներ։ Ավստրալիական սև (լատին․՝ Cygnus atratus) ամբողջովին սև է, բացառությամբ թևերին գտնվող սպիտակ փետուրների։ Սև կարապների ճտերը բաց մոխրագույն են։ Իսկ հարավամերիկյան սևավիզ կարապների մարմինը սպիտաակ է, վիզը՝ սև[4]։
Կարապների ոտքերը սովորաբար լինում են մուգ մոխրագույն, բացառությամբ հարավամերիկյան տեսակների, որոնց ոտքերը լինում են վարդագույն։ Կտուցի գույնը կախված է տեսակից. մերձարկտիկական գոտում տարածված տեսակներն ունենում են սև կտուց՝ խառնված դեղին երանգով։ Մյուսները հիմնականում սև և կարմիր երանգներ ունեն։ Չնայած ատամների բացակայության՝ կարապների կտուցն ատամնավոր է, որն օգնում է նրանց որսալ ջրային բույսեր և ջրիմուռներ, ինչպես նաև մոլյուսկներ, փոքր ձկներ, գորտեր և որդեր[5]։ Անխոս կարապներն ու սևավիզ կարապներն ունենում են ելուստներ կտուցի ստորին մասում[6]։
Կենցաղ
խմբագրելԿարապները բացառիկ զգայուն և զգուշավոր թռչուններ են և բնադրում են մեկուսի լճակների գրեթե անմատչելի եղեգնուտներում։ Սակայն նաև հեշտությամբ ընտելանում են անազատ պայմաններին, դառնում ձեռնասուն, բազմանում առանց դժվարությունների։ Ձագերի դաստիարակությամբ զբաղվում են և արուն, և էգը։
Տարածում
խմբագրելԿարապները սովորաբար բնակվում են բարեխառն գոտիներում, հազվադեպ՝ արևադարձային։ Կարապների խումբը կոչվում է երամ։ Չորս կամ հինգ ցեղատեսակ հանդիպում են հյուսիսային կիսագնդում, մի ցեղատեսակ՝ Ավստրալիայում, արդեն բնաջնջված մի տեսակ գտնվել է Նոր Զելանդիայում և Չաթեմ կղզիներում, և մի ցեղատեսակ էլ տարածված է Հարավային Ամերիկայում։ Արևադարձային Ասիայում, Կենտրոնական Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հյուսիսային հատվածում և ողջ Աֆրիկայում կարապներնը բացակայում են։
Որոշ տեսակներ չվող են։ Արևմտյան Եվրոպայի տարածքում բնակվող անխոս կարապները չվում են մասամբ, իսկ Արևելյան Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում բնակվողները՝ ամբողջությամբ։ Ճչան և ամերիկյան կարապները ամբողջությամբ չվող ցեղատեսակներ են։ Հավանական է, որ սևապարանոց կարապները չվում են իրենց տարածաշրջանի սահմաններում։ Ուսումնասիրությունները դեռ չեն հաստատել սևապարանոց կարապների չուի տարածաշրջանի մեծությունը[7]։
Աստղագիտության մեջ
խմբագրել- Կարապ — Հյուսիսային կիսագնդի համաստեղություն
- Սև կարապ — համաստեղության աստղաբույլ, հայտնի է նաև M 18, NGC 6613:
Առևտրային անվանում
խմբագրել- Swan Hunter, նախկինում հայտնի է որպես Swan Hunter & Wigham Richardson — բրիտանական նավաշինության դիզայներական ընկերություն։
- Swan Records — ԱՄՆ-ում ձայնագրման ստուդիաների, ինչպես նաև The Beatles ձայնագրության ստուդիայի պիտակ։
- Swan Song Records — Ձայնագրման ստուդիայի պիտակ, հիմնադրված Լեդ Զեփելին և Գրանտ Պիտեր խմբի մենեջերի կողմից։
Բուսաբանությունում
խմբագրել- Quinoa - Latin Latin. Átriplex - dicotyledon ընտանիք Amaranthaceae:
- «Կարապի լիճ» (Անգլիական Swan Lake) - վարդ տեսակ։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «ENCYCLOPÆDIA BRITANNICA Swan».
- ↑ Madge, Steve; Burn, Hilary (1988). Waterfowl: An Identification Guide to the Ducks, Geese, and Swans of the World. Boston: Houghton Mifflin. ISBN 0-395-46727-6.
- ↑ Kear, Janet, ed. (2005). Ducks, Geese and Swans. Bird Families of the World. Oxford: Oxford University Press. ISBN 0-19-861008-4.
- ↑ Young, Peter (2008). Swan. London: Reaktion. էջեր 18–27. ISBN 978-1-86189-349-9.
- ↑ "Mute Swan. Feeding" Արխիվացված 2014-12-25 Wayback Machine, Royal Society for the Protection of Birds
- ↑ Young, Peter (2008). Swan. London: Reaktion. էջեր 20 and 27. ISBN 978-1-86189-349-9.
- ↑ Schlatter, Roberto; Navarro, Rene A.; Corti, Paulo (2002). «Effects of El Nino Southern Oscillation on Numbers of Black-Necked Swans at Rio Cruces Sanctuary, Chile». Waterbirds. 25 (Special Publication 1): 114–122. JSTOR 1522341.
Ընթերցե՛ք «կարապ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 309)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապ» հոդվածին։ |