Կառլո Պինսոլյո
Կառլո Պինսոլյո (իտալ.՝ Carlo Pinsoglio, մարտի 16, 1990[1][2][3], Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Յուվենտուսի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Պինսոլյոն Մոդենայի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1990[1][2][3] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոնկալերի, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա | ||
Հասակ | 194 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Յուվենտուս | ||
Համար | 31 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2010 | Յուվենտուս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 | Յուվենտուս | 0 | (0) |
2010-2011 | → Վիարեջո | 25 | (0) |
2011-2012 | → Պեսկարա | 5 | (0) |
2012-2014 | Վիչենցա | 23 | (0) |
2013-2014 | → Մոդենա | 36 | (0) |
2014-ներկա | Յուվենտուս | 0 | (0) |
2014-2015 | → Մոդենա | 40 | (0) |
2015-2016 | → Լիվորնո | 36 | (0) |
2016-2017 | → Լատինա | 39 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 | Իտալիա Մ19 | 0 | (0) |
2009-2010 | Իտալիա Մ20 | 2 | (0) |
2011-2012 | Իտալիա Մ21 | 9 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՅուվենտուս
խմբագրելՊինսոլյոն Յուվենտուսի ակադեմիայի սան է։ 2010 թվականին փոխադրվեց ակումբի առաջին կազմ, և նույն մրցաշրջանում վարձավճարով տեղափոխվեց Իտալիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող Վիարեջո, որտեղ նա դարձավ թիմի հիմնական դարպասապահը։ Այստեղ Պինսոլյոն անցկացրեց 27 հանդիպում և 2011 թվականի հունիսի 30-ին վերադարձավ Յուվենտուս։ 2011 թվականի հուլիսին Չիրո Իմոբիլեի հետ վարձավճարով տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Պեսկարա[5]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 10-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում[6]։ Պեսկարայում Պինսոլյոն հանդես էր գալիս որպես երկրորդ դարպասապահ և անցկացրեց ընդամենը 5 խաղ առաջնությունում։ 2012 թվականի հունվարին Յուվենտուսը հետ կանչեց Պինսոլյոյին և համատեղ սեփականության իրավունքով վաճառեց նրա տրանսֆերը Վիչենցային։
Վիչենցա
խմբագրել2012 թվականի հունվարին Պինսոլյոն տեղափոխվեց Սերիա B-ում հանդես եկող Վիչենցա[7]։ Նրա տրանսֆերային արժեքի 50%-ը գնահատվեց 1․5 միլիոն եվրո, և նա մտավ Ֆաուստո Ռոսսիի տրանսֆերի մեջ։ Պինսոլյոն կրկին խաղում էր որպես երկրորդ դարպասապահ և իր առաջին 5 ամիսներում անցկացրեց 3 հանդիպում, իսկ Վիչենցան դուրս մնաց Սերիա B-ից։ Այնուամենայնիվ, Վիչենցան պահպանեց իր դիրքը առաջնությունում, քանի որ Լեչչեն հայտնվեց խաղադրույքների սկանդալի մեջ և հեռացվեց Սերիա B-ից[8]։
2012-13 մրցաշրջանը Պինսոլյոն սկսեց որպես թիմի հիմնական դարպասապահը՝ անցկացնելով 20 հանդիպում, սակայն կորցրեց իր դիրքը 2013 թվականի հունվարին։ Այս մրցաշրջանում Վիչենցան դուրս մնաց Սերիա B-ից։ 2013 թվականի հունիսի 20-ին Յուվենտուսի և Վիչենցայի միջև համատեղ սեփականության պայմանագիրը երկարաձգվեց, և Պինսոլյոն շարունակեց մնալ Վիչենցայի ֆուտբոլիստ։
2013 թվականի հուլիսի 23-ին Պինսոլյոն վարձավճարով տեղափոխվեց Մոդենա։ Այստեղ նա անցկացրեց 39 հանդիպում՝ բաց թողելով 38 գնդակ և 14 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
Վերադարձ Յուվենտուս
խմբագրել2014 թվականի հունիսի 20-ին Յուվենտուսը հայտարարեց Պինսոլյոյի լրիվ տրանսֆերը 700․000 եվրոյի դիմաց գնելու մասին։ Իտալացին կնքեց 3 տարվա պայմանագիր։
2014 թվականի հուլիսի 4-ին Պինսոլյոն վերադարձավ Մոդենա 1 տարվա վարձավճարով[9]։ Այստեղ նա անցկացրեց 44 հանդիպում։
2015 թվականի օգոստոսի 3-ին Պինսոլյոն վարձավճարով տեղափոխվեց Լիվորնո։ Լիվորնոյում նա մասնակցեց 38 հանդիպման և բաց թողեց 47 գնդակ։
2016 թվականի հուլիսին Պինսոլյոն վարձավճարով միացավ Լատինային։ Իտալացին այստեղ անցկացրեց 41 հանդիպում, իսկ Լատինան դուրս մնաց Սերիա B-ից։
Միջազգային կարիերա
խմբագրելՊինսոլյոն ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։ Իտալիայի Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2011 թվականի փետրվարի 8-ին՝ Անգլիայի դեմ ընկերական խաղում[10]։ Բացի դրանից, անցկացրել է ևս 8 հանդիպում մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2017 թվականի մարտի 10-ի դրությամբ[11]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Այլ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիարեջո | 2010-11 | 25 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 27 | 0 |
Պեսկարա | 2011-12 | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 6 | 0 |
Վիչենցա | 2011-12 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2012-13 | 20 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 23 | 0 | |
Ընդհանուր | 23 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
Մոդենա | 2013-14 | 36 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 39 | 0 |
2014-15 | 40 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 44 | 0 | |
Ընդհանուր | 76 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 83 | 0 | |
Լիվորնո | 2015-16 | 36 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 38 | 0 |
Լատինա | 2016-17 | 39 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 41 | 0 |
Յուվենտուս | 2017-18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 204 | 0 | 10 | 0 | 7 | 0 | 221 | 0 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Italy - C. Pinsoglio - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - Club's profile 11/12» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Delfino Pescara 1936 - FC Crotone, Sep 10, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Calciomercato Pescara, ufficiale: Pinsoglio al Vicenza». IlPescara. Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «The Italian football betting scandal - A definitive timeline | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «UFFICIALE: Modena, ancora un anno di prestito per Pinsoglio - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Macheda tames Young Lions». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Carlo Pinsoglio». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պինսոլյոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Պինսոլյոն transfermarkt-ում
- Պինսոլյոն soccerbase.com-ում
- Պինսոլյոն WhoScored.com կայքում
- Պինսոլյոն Յուվենտուսի պաշտոնական կայքում
- Պինսոլյոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Պինսոլյո» հոդվածին։ |