Կառավարման հոգեբանություն
Կառավարման հոգեբանություն, հոգեբանության բաժին, որն ուսումնասիրում է կառավարման գործընթացի հոգեբանական առանձնահատկությունները։ Կառավարման հոգեբանության հիմնական խնդիրը կառավարման հոգեբանական առանձնահատկությունների վերլուծությունն է, որ նպատակ ունի բարձրացնել կառավարման գործընթացի արդյունավետությունը։ Այն ուղղված է կառավարման մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, աշխատողի անհատական որակները հասկանալու, միջանձնային հարաբերությունների և աշխատանքային կոլեկտիվի ձևավորման օրինաչափությունների բացահայտմանը։
Կառավարման հոգեբանության ուսումնասիրության առարկան, խնդիրները
խմբագրելԿառավարման հոգեբանության առարկան են մարդկային փոխհարաբերությունների ու փոխազդեցությունների խնդիրները՝ դիտարկելով կառավարման տեսանկյունից։ Մասնավորապես՝ կառավարման հոգեբանության ուսումնասիրման առարկա են հանդիսանում.
- անհատը, նրա ինքնակատարելագործումն ու ինքնազարգացումն աշխատանքի գործընթացում,
- կառավարման գործունեությունն ու դրա կազմակերպումը հոգեբանական արդյունավետության տեսանկյունից,
- խմբային գործունեությունն աշխատանքային կոլեկտիվում և դրա կարգավորումը։
Կառավարման հոգեբանության խնդիրներն են՝
- կառավարման գործընթացի հոգեբանական վերլուծություն,
- բնականոն և արտակարգ պայմաններում աշխատանքային գործունեության՝ հոգեբանական կարգավորման մեխանիզմների ուսումնասիրություն,
- լիդերության հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրություն,
- կառավարման գործընթացում առաջացած կոնֆլիկտների լուծման ժամանակ և կազմակերպության հոգեբանական միջավայրի փոփոխման գործընթացներում հոգեբանական գիտելիքների օգտագործման ձևերի մշակում,
- խմբերի փոխազդեցությունների ուսումնասիրություն,
- մարդու մոտիվացիոն մեխանիզմների ուսումնասիրություն։
Կառավարման հոգեբանության հիմնական մեթոդները
խմբագրելԿառավարման հոգեբանությունը՝ որպես գիտություն, օգտագործում է հեգեբանական բազմաթիվ մեթոդներ, որոնցից հիմնականներն են դիտումը և գիտափորձը։
Դիտումն իրականության արտացոլման հոգեբանական բարդ գործընթաց է։ Նրա բարդությունն այն է, որ իրականացվում է կազմակերպության գործունեության բնական պայմաններում։ Հետազոտողը պասիվ է, նա միայն գրանցում է մարդկանց վերաբերմունքը կամ կարծիքը գործընթացի, երևույթների նկատմամբ։
Գիտափորձը պատկանում է տվյալների հավաքման բարդ մեթոդների շարքին։ Հնարավորություն է տալիս ստանալ յուրահատուկ ինֆորմացիա, որն այլ մեթոդներով հնարավոր չէ։ Օրինակ՝ արտադրողականությունը բարելավելու նպատակով ընկերությունը որոշել է օգտագործել բարոյական և նյութական խթանման նոր ձևեր։ Սակայն պարզ չէ, թե արդյոք դա կհանգեցնի ցանկալի արդյունքի, թե՝ հակառակը։ Այստեղ ղեկավարներին օգնում է գիտափորձը, որի հիմնական նպատակն է վարկածի ստուգումը, որի արդյունքները պետք է ուղղակի կիրառել գործնականում կառավարչական որոշումներ կայացնելիս։
Կառավարման հոգեբանական օրենքները
խմբագրելԿառավարման ��ոգեբանությունը՝ որպես գործնական հոգեբանության մի ճյուղ, ուսումնասիրում է նաև կառավարական գործունեությունը։ Կառավարման հոգեբանության օրենքներն արտահայտվում են միջանձնային հարաբերությունների շրջանակներում և, ինչպես յուրաքանչյուր օրենք, գործում են անկախ նրանից՝ գիտեն մարդիկ դրանց մասին, թե՝ ոչ։ Կառավարման հոգեբանության հիմնական օրենքներն են.
- հակազդեցության անորոշության օրենք
- փոխըմբռնման անհամապատասխանության օրենք
- ինքնագնահատականի անհամապատասխանության օրենք
- տեղեկատվության աղավաղման օրենք
- ինքնապահպանման օրենք
- կոմպենսանցիայի օրենք։
Գրականություն
խմբագրել- Психология управления — психологический словарь http://psychology.net.ru
- Чередниченко И. П., Тельных Н. В. «Психология управления», Ростов-на-Дону։ Феникс, 2004. — 608 с.
- Психология управления։ учебник / под ред. В. И. Черненилова. М.։ Академия управления МВД России. 2011. — 352 с.