Կապան (բերդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կապան (այլ կիրառումներ)
Կապան, սահմանային բերդ և լեռնանցք Կիլիկյան Հայաստանում, Զեյթունից հարավ-արևմուտք, Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև։ Կապանը պաշտպանում էր Դաշտային Կիլիկիայի մատույցները։
Տեսակ | մահալե |
---|---|
Տեղագրություն | Կիլիկյան Հայաստան Ֆռնուզ և Աստվածաշեն լեռների միջև |
Վարչական միավոր | Անդիրին |
Երկիր | Թուրքիա |
Կառուցված | 1974 |
Ընթացիկ վիճակ | ավերված |
Կայք | geben.bel.tr |
Առաջին անգամ հիշատակվում է որպես Լևոն Ա իշխանի (1129-1137) տիրույթ։ Լևոնի գերեվարությունից հետո գրավել են սելջուկյան թուրքերը, բայց շուտով այն ազատագրել է Թորոս Բ-ն։
Ռուբեն Բ իշխանը 1182 թվականին Կապանի հսկողությունը հանձնել է եղբորը՝ Լևոն Բ-ին Հայոց գահը ժառանգելուց հետո Լևոն Բ Կապանի պաշտպանությունը հանձնել է իր վասալներից լատին իշխան Տանգրին։
1217 թվականին Իկոնիայի Քեյքաուս Իզեդդին սուլթանը թեև պաշարել է Կապանը և Շողականի մերձակա դաշտի ճակատամարտում հաղթել հայկական փոքրաթիվ զորքին, սակայն չի կարողացել գրավել այն։ Կիլիկիայի հայոց պետության անկումից հետո էլ Կապանը մնում էր հայերի ձեռքում։ 20-րդ դարի սկզբին Կապանի մերձակա համանուն ավանում ապրում էին ավելի քան 400 տուն հայեր, որոնք տեղահան ու բնաջինջ եղան 1915-1921 թվականներին։
Այժմ էլ նշմարվում են Կապանի ավերակները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 249)։ |