Կանաչ ծովոզնի
Կանաչ ծովոզնի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Strongylocentrotus droebachiensis O. F. Müller, 1776 |
||||||||
Արեալ | ||||||||
|
Կանաչ ծովոզնի, սովորական ծովային ոզնի, սովորական ստրոնգիլոցենտրոտուս կամ կանաչ ստրոնգիլոցենտրոտուս (լատին․՝ Strongylocentrotus droebachiensis), փշամորթներ տիպի ծովոզնիների դասին պատկանող ծովային կենդանատեսակ[1]։ Անվանումը ստացել է մարմնի կանաչավուն երանգի գունավորման պատճառով, որը կարող է բաց սպիտակից մինչև մուգ մանուշակագույն, նույնիսկ սև դառնալ։ Հասուն ոզնու զրահի միջին տրամագիծը կազմում է 50 մմ, իսկ խոշորներինը՝ մինչև 90 մմ։ Կանաչ ծովային ոզնիները ամենակեր են։
Տարածվածություն
խմբագրելԿանաչ ծովոզնիները ծովոզնիների դասի ամենատարածված փշամորթներից են։
Կանաչ ծովային ոզնիները տարածված են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների մաս կազմող հյուսիսային ծովերի ջրերում։ Հանդիպում են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Դանիայի (և դրա մաս կազմող Գրենլանդիայի), Նիդերլանդների, Լեհաստանի, Բալթյան ավազանի երկրների, Սկանդինավիայի, Ռուսաստանի Դաշնության և Ճապոնիայի ափերի մոտ։
Առավել շատ քանակությամբ ապրում են հյուսիսային Ռուսաստանի ափամերձ շրջաններում։
Նկարագրություն
խմբագրելԿանաչ ծովոզնիներն ունեն մարմնի կանաչավուն երանգ, սակայն այն հեշտությանմբ կարող է զանազանակերպել և ստանալ մուգ մանուշակագույն՝ գրեթե սև գունավորում։
Չափահաս ծովոզնու մարմնի միջին երկարությունը կազմում է 50 մմ։ Կան խոշոր առանձնյակներ, որոնց չափերը հասնում է մինչև 90 մմ։ Կանաչ ծովոզնիներն ամենակեր կենդանիներ են։
Կանաչ ծովային ոզնին ունի գնդաձև մարմին, որը դիմացի կողմում ունի ստորին բացվածք, որտեղ գտնվում է բերանը։ Բերանում է գտնվում բարդ կառուցվածք ունեցող սնունդ արտադրող համակարգը՝ «արիստոտելյան լապտերը»։ Հակառակ կողմում ունի սրբանային բացվածով հետին աղիք։ Մաշկում գտնվող կմախքային թիթեղիկ սերտաճելով կազմել է ամբողջական զրահը։ Զրահի վերին մասը ծածկված է բազմաթիվ շարժական ասեղներով և պեդիկելարիաներով։
Կանաչ ծովային ոզնիները սակավաշարժ են։ Նրանք դանդաղորեն շարժվում են օրվա ընթացքում կեր փնտրելու նպատակով։ Շարժումը իրականացնում են տեղաշարժվող ասեղների օգնությամբ՝ նմանվելով փայտե ոտքերի, ամբուլակրալ դ��նակների, որոնք կարող են երկարել։ Դրանք ծայրերին ունենում են ծծորդներ, որոնց շնորհիվ էլ ոզնիները կարողանում են շարժվել նույնիսկ ուղղաձիգ։
Բազմացում
խմբագրելԿանաչ ծովային ոզնիները բաժանասեռ են, արտահայտված է սեռական դեմորֆիզմը։ Սեռական բջիջները զարգանում են պարկանման գոնադալներում, հասունանում են ամռան կեսերին, ապա լցվում են ջրի մեջ, որտեղ էլ իրականացվում է արտաքին բեղմնավորումը։ Զիգոտից առաջանում է պլանկտոն թրթուր՝ էխինոպլիտեուս։ Հատուկ կազմավորումը (երկար ընձյուղ, ձեռքեր, կմախք աչքի ընկնող ասեղներով, թարթիչավոր քուռ) հնարավորություն է տալիս լողալու և շարժվելու խորը ջրում։ Պլուտեուսը սնվում է միկրոպլանկտոններով, աճում է և իր ձախ կողմում առաջանում է ապագա ծովային ոզնու սաղմը, որը անվանվում է սաղմնային սկավառակ։
Մետամորֆոզի ժամանակ սաղմնային սկավառակից ձևավորվում է ծովային ոզնու մարմինը, իսկ թրթուրային հատկանիշները հետաճ են գրանցում։ Երիտասարդ ստրոնգիլոցենտրոտուսը անցնում է ջրի հատակ և անցնում ինքնուրույն կյանքի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
Աղբյուրներ
խմբագրել- Յավնով Ս. Վ./ատլաս/ Ռուսաստանի հեռավոր արևելյան փշամորթների և ասկիդների մասին/ Վ. Ա. Ռակովա՝ Վլադիվոստոկ. ռուսական կղզիներ, 2010 - Ս. 15 - 176 ս. - ISBN 978-5-93577-051-8
- Կենդանիների կյանքը. Թոմ 2, Մոլլյուսկի, փափկամորթներ։ Պոգոնոֆորներ, Շետինկոչելյուստներ, կիսավարտներ, քորդավորներ, Արտոֆոդներ, խեցգետնակերպեր/Ռ. Կ. Պաստեռնակ, գլխ. խմբ. Վ. Ե. Սոկոլով։ 2-րդ հրատարակություն՝ Մ.: Հրատարակում՝ 1988 թվ. - Ս. 196, 208: 447 Ս. - ISBN 5-09-000445-5
- Արիստոտելյան լապտեր // Հանրագիտարանային բառարան՝ Բրոկգազուա և Եֆրոնա. 1890-1907 // Ստատյա Շիմկեվիչ Վ. Մ.
Գրականություն
խմբագրել- Նկարազարդված ատլաս՝ Սպիտակ ծովի անողնաշարավորներ, Մ.: Գիտական հրատարակությունների միացում ՝ КМК, 2006թվ.:
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ ծովոզնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ ծովոզնի» հոդվածին։ |