Կայֆին
Կայֆին (չինարեն՝ 开封; փինյին՝ Kāifēng), քաղաքային շրջանի կարգավիճակ ունեցող խոշոր բնակավայր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արևելյան մասում՝ Հանան նահանգում, Հուանհե գետի հովտում, նահանգային վարչական կենտրոնից՝ Չենգջոու քաղաքից դեպի արևելք։ 2010 թվականին բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 585 908[3], իսկ ամբողջ քաղաքային շրջանինը 1999 թվականին՝ 4 637 328[4]: Կրթական, մշակութային, արդյունաբերական կենտրոն է. գործում են մետաղամշակման, մեքենաշինական, դեղագործական, տեքստիլ արդյունաբերության խոշոր ձեռնարկություններ[5]։ Այստեղ է գտնվում Չինաստանի ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Հենան համալսարանը։
Բնակավայր | ||
---|---|---|
Կայֆին | ||
չինարեն՝ 开封市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Հենան | |
Ներքին բաժանում | Longting District?, Shunhe Hui District?, Gulou District?, Yuwangtai District?, Qi County?, Tongxu County?, Weishi County?, Xiangfu District? և Lankao County? | |
Մակերես | 6240,22 կմ² | |
ԲԾՄ | 75±1 մետր | |
Բնակչություն | ▲4 824 016 մարդ (2020)[1] | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 0371[2] | |
Փոստային դասիչ | 475000 | |
Ավտոմոբիլային կոդ | 豫B | |
Պաշտոնական կայք | kaifeng.gov.cn | |
| ||
Պատմություն
խմբագրելԿայֆինը Չինաստանի հին մայրաքաղաքներից մեկն է։ Ընդ որում՝ մայրաքաղաքի կարգավիճակ է ունեցել չինական յոթ արքայատոհմերի կառավարման ժամանակներում, այդ թվում՝ Սուն կայսրությունում, 960—1127 թթ.: Երկար տարիներ եղել է նաև Հանան նահանգի վարչական կենտրոնը (մինչև 1954 թվականը, երբ այդ կարգավիճակը շնորհվել է Չանգջոու քաղաքին)։ 1642 թվականին Մին արքայատոհմի բանակը Հուանհեի ջրերն ուղղելով դեպի Կայֆին՝ ամայացրել են այն՝, որպեսզի թույլ չտա, որ անցնի Լի Չիժենի գլխավորած ապստամբների ձեռքը։ Ջրհեղեղին զոհ է գնացել շուրջ 300 հազար մարդ։ Դրանից քսան տարի անց քաղաքը վերականգնվել է, 1841 թվականին դարձյալ հեղեղման ենթարկվել և 1843-ին նորից վերականգնվել։ Ստեղծվել է ջրանցքների խիտ ցանց, որի շնորհիվ Հուանհեի ջրերը հասցվել են մերձակա դաշտերին։
1938 թվականի հունիսի 6-ին Ճապոնիայի կայսերական բանակը գրավել է Կայֆինը, որն ազատագրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։
1969 թվականին Կայֆինում, բժշկական անհրաժեշտ օգնություն չստանալու պատճառով, վախճանվել է Չինական Հանրապետության նախկին նախագահ Լյու Շաոքին, որին տնային կալանքի էին ենթարկել այդտեղ։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Երկաթե պագոդան՝ Սոն արքայատոհմի ժամանակների կառույց
- Ֆան պագոդան
- Հին երաժշտության տերասը (Yuwantai-ը)
- Վիշապի տաղավարը (Longting-ը)
- Առաջին կառավարիչ Ժյու Լյուի տաճարը՝ կառուցված մ. թ. ա. 555 թվականին
Պատկերասրահ
խմբագրել
|
Քույր քաղաքներ
խմբագրելՔաղաքը | Մարզը/նահանգը | Երկիրը |
---|---|---|
Վիչիտա | , Կանզաս, ԱՄՆ | |
Քիրյաթ Մոցկին | Հայֆա, Իսրայել | |
Տոդա | Սայտամա, Ճապոնիա | |
Օմսկ | Օմսկի մարզ, Ռուսաստան |
Կլիմա
խմբագրելԿայֆին (1971−2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.2 (66.6) |
25.5 (77.9) |
29.4 (84.9) |
35.4 (95.7) |
38.1 (100.6) |
42.5 (108.5) |
39.0 (102.2) |
37.6 (99.7) |
35.6 (96.1) |
34.1 (93.4) |
26.6 (79.9) |
22.2 (72) |
42.5 (108.5) |
Միջին բարձր °C (°F) | 5.1 (41.2) |
8.4 (47.1) |
13.7 (56.7) |
21.5 (70.7) |
26.9 (80.4) |
31.3 (88.3) |
31.7 (89.1) |
30.5 (86.9) |
26.7 (80.1) |
21.3 (70.3) |
13.7 (56.7) |
7.3 (45.1) |
19.84 (67.72) |
Միջին օրական °C (°F) | 0.0 (32) |
2.7 (36.9) |
7.9 (46.2) |
15.3 (59.5) |
20.7 (69.3) |
25.3 (77.5) |
26.9 (80.4) |
25.9 (78.6) |
21.1 (70) |
15.1 (59.2) |
7.8 (46) |
1.9 (35.4) |
14.22 (57.58) |
Միջին ցածր °C (°F) | −4.1 (24.6) |
−1.7 (28.9) |
2.9 (37.2) |
9.6 (49.3) |
14.8 (58.6) |
19.8 (67.6) |
22.9 (73.2) |
22.0 (71.6) |
16.5 (61.7) |
10.1 (50.2) |
3.1 (37.6) |
−2.3 (27.9) |
9.47 (49.03) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −15 (5) |
−14.2 (6.4) |
−7.3 (18.9) |
−1.6 (29.1) |
5.0 (41) |
11.3 (52.3) |
15.2 (59.4) |
13.5 (56.3) |
6.0 (42.8) |
−0.2 (31.6) |
−11.7 (10.9) |
−16.0 (3.2) |
−16 (3.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 8.1 (0.319) |
11.2 (0.441) |
28.2 (1.11) |
35.4 (1.394) |
55.0 (2.165) |
73.4 (2.89) |
174.9 (6.886) |
109.7 (4.319) |
69.5 (2.736) |
41.5 (1.634) |
20.4 (0.803) |
9.9 (0.39) |
637.2 (25.087) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 2.9 | 3.9 | 5.9 | 6.2 | 6.8 | 7.8 | 11.3 | 9.0 | 7.6 | 6.6 | 4.5 | 3.0 | 75.5 |
աղբյուր: Weather China |
Գրականություն
խմբագրել- Самбурова Е. Н. Кайфын // Большая Российская энциклопедия. М.: БРЭ, 2008. Сс. 469—470.
- Cotterell, Arthur. (2007). The Imperial Capitals of China: An Inside View of the Celestial Empire. London: Pimlico. էջեր 304 pages. ISBN 978-1-84595-009-5.
- The Origin of the Kaifeng Jews, in S. Shaked, ed., Irano-Judaica, Jerusalem, 1982, pp. 101–11
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.) — 北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
- ↑ 开封告别0378区号 郑汴实现电信同城共用0371(չին.) — 2013.
- ↑ «Kaifeng» (անգլերեն). World Gazetteer. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ «China Prefectures» (անգլերեն). Statoids. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ |id = 3919018|tytuł=Kaifeng|data dostępu=2010-12-18}}
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիճամփորդն ունի Kaifengին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Government website of Kaifeng (in Simplified Chinese)
- Kaifeng City Portal (in Simplified Chinese)
- Notes on the Jewish colony at Kaifeng from the Papers of Charles Daniel Tenney
Նախորդող: Chang'an |
Capital of China (as Kaifeng) 960−1127 |
Հաջորդող: Lin'an |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայֆին» հոդվածին։ |