Կայմաններ
Կայմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Կոկորդիլոսներ
Ընտանիք Ալիգատորներ
Ենթաընտանիք Կայմաններ
Լատիներեն անվանում
Caiman



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174369
NCBI 8497
EOL 19217

Կայմաններ (լատին․՝ Caiman), ալիգատորների ընտանիքի սողունների 3 սեռի (Caiman, Melanosuchus, Paleosuchus) ընդհանուր անվանումը։ Ամենախոշորը սև կայմաններն (Melanosuchus niger) են, որոնց մարմնի երկարությունը 4-5 մ է։ Սնվում են հիմնականում ձկներով, ջրային և ճահճային թռչուններով, մանր կաթնասուններով։

Հատկանիշներ

խմբագրել

Իսկական ալիգատորներից տարբերվում են փորի ոսկրային զրահի առկայությամբ և հոտառական խոռոչի ոսկրային միջնապատի բացակայությամբ։

Տարածվածություն

խմբագրել

Հայտնի է 5 տեսակ՝ տարածված Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ջրամբարներում։

Բազմացում

խմբագրել

Էգերը դնում են 30-40 ձու (երկարությունը՝ մինչև 9 սմ)։ Օգտագործվում են առանձին տեսակների միսը և կաշին։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայմաններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կայմաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 222