Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 10, 2015 թ.
Միմիվիրուս, վիրուսների ցեղ, որը իր մեջ ներառում է միակ հայտնի Acanthamoeba polyphaga mimivirus (APMV) տեսակը։ Առօրյա գործածության մեջ APMV-ին սովորաբար ուղղակի անվանում են միմիվիրուս։ Մինչ 2011 թվականի հոկտեմբերը, երբ նկարագրվեց ավելի խոշոր Megavirus chilensis վիրուսը, համարվում էր, որ միմիվիրուսը բոլոր հայտնի վիրուսների մեջ ունի ամենամեծ կապսիդը՝ մոտ 500 նմ տրամագծով։ Ի տարբերություն այլ վիրուսների, միմիվիրուսը չի անցնում 0,22 մկմ տրամագիծ ունեցող ֆիլտրով և երևում է լուսային մանրադիտակով. իր չափերով նա մոտ է ոչ մեծ բակտերիաներին, օրինակ՝ միկոպլազմային։ Բացի այդ, այլ վիրուսների և նույնիսկ որոշ բակտերիաների համեմատ, միմիվիրուսը ունի ավելի ծավալուն (նուկլեոտիդների մոտ 1,2 միլիոն զույգ) և ավելի բարդ կառուցվածքով գենոմ։
Նրա հատկությունների մասին քիչ տեղեկությունների առկայության պատճառով, վիրուսի հայտնաբերումը գիտական ասպարեզում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Միմիվիրուսի հայտնաբերողներից մեկը առաջարկեց մի վարկած, որ այն վիրուսների և բջջային օրգանիզմների միջև պակասող կապող օղակն է շարունակել...