Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 17, 2016 թ.
Իգոր Վլադիմիրովիչ Տալկով (ռուս.՝ И́горь Влади́мирович Талько́в, նոյեմբերի 4, 1956 - հոկտեմբերի 6, 1991, Սանկտ Պետերբուրգ), խորհրդային ռոք-երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, բանաստեղծ, կինոդերասան:
Ստեղծագործական ճանապարհի սկզբում համագործակցել է «Ապրիլ», «Կալեյդոսկոպ» և «Էլեկտրոկլուբ» խմբերի հետ: Այդ ժամանակ Իգորի կողմից գրվել էին բազմաթիվ երգեր, սակայն նա հնարավորություն չուներ կատարելու նրանք:
Առաջին անգամ լայն հասարակությանը հայտնի դարձավ 1987 թվականի «Տարվա երգ» փառատոնում «Մաքուր լճակներ» («Чистые пруды») ստեղծագործության կատարումից հետո: Դրանից հետո, որպեսզի հանդիսատեսի հետ կիսվի սեփական երգերով, որոնցից շատերը երաժշտական ոճով և տեքստով տարբերվում էին այն ստեղծագործություններից, որոնք կատարում էր նախկինում, Տալկովը ստեղծում է «Փրկարար օղակ» («Спасательный круг») խումբը և շուտով նրա հետ մեկնում է հյուրախաղերի ծրագրով, որը բաղկացած էր երկու մասից՝ երգեր քաղաքական թեմաներով և լիրիկա: 1989 թվականին մոտ Տալկովի կողմից գրվել էին ավելի քան երկու հարյուր երգեր: Տալկովի ստեղծագործությունները դժվար է վերագրել որևէ որոշակի ոճի, այն գտնվում է մոտավորապես փոփ-երաժշտության, ռոքի և... Ավելին⇒