Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 31, 2016 թ.
Սևակ Շահին Բալըկչը (թուրքերեն՝ Sevag Şahin Balıkçı, ապրիլի 1, 1986, Ստամբուլ - ապրիլի 24, 2011, Բաթման), հայկական ծագմամբ թուրք զինվորական, ով սպանվել է 2011 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։ Սևակին սպանած Քըվանչ Աղաօղլուն դատապարտվեց 4,5 տարվա ազատազրկման՝ դիտավորյալ սպանության հոդվածով։
Սևակ Բալըկչըն սպանվել է Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Բաթման քաղաքում տեղակայված զորամասերից մեկում՝ ատրճանակի կրակոցից։ Սևակին ընդամենը 23 օր էր մնացել մինչ զորացրվելը։ Բաթմանի զորամասի հրամանատարության տևած ցուցմունքում նշված է, որ Սևակը սպանվել է «Զենքի հետ անզգուշաբար վարվելու արդյուքնում», երբ կատակ էր անում իր ընկերոջ հետ։ Ընտանիքը հավատացած է, որ պաշտոնական պատճառաբանությունները ճշմարիտ են և իրենց որդին նահատակ չէ, քանի որ սպանվել է պատահաբար: Սևակի հարսնացուն, մինչդեռ, հարցականի տակ է դնում հարցը, քանի որ համաձայն նրա, Սևակի իր հետ հեռախոսային զրույցների ժամանակ բազմիցս ասել է, որ իրեն ... Ավելին⇒