Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 3, 2016 թ.
Մարիոն Բարտոլի (ֆր.՝ Marion Bartoli, [maʁjɔ baʁtɔli], հոկտեմբերի 2, 1984, Լե Պյուի ան Վելե), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 2013 թվականին հաղթանակ է տանում Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղում և եղել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի մասնակից։ Նա նաև հաղթել է WTA մենախաղի 8 և զուգախաղի 3 մրցաշարերում։ Պրոֆեսիոնալ թենիսին հրաժեշտ տալու մասին նա հայտարարել է 2013 թվականի օգոստոսի 14-ին։
Բարտլին իր կարերայի ընթացքում հաղթել է աշխարհի թիվ մեկ ռակետ համարվող երեք թենիսիստուհիների՝ Ժյուստին Էնենին 2007 թվականի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, Ելենա Յանկովիչին 2009 թվականի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում և Վիկտորիա Ազարենկաին 2012 թվականի Sony Ericsson Open մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Նա նաև իր հաշվին հաղթանակներ ունի գրանցած աշխարհի այլ թոփ-թենիսիստուհիների նկատմամբ՝ Վենուս Ուիլյամս, Սերենա Ուիլյամս, Անա Իվանովիչ, Լինդսեյ Դևենպորտ, Արանչա Սանչես-Վիկարիո, Դինարա Սաֆինա, Կարոլին Վոզնյացկի, Պետրա Կվիտովա, Սամանտա Ստոսուր և Կիմ Կլեյստերս։
2012 թվականի հունվարի 30-ին նա հասնում է... Ավելին⇒