Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 5, 2016 թ.
Գուրգեն Մարգարյան (սեպտեմբերի 26, 1978, Երևան - փետրվարի 19, 2004, Բուդապեշտ), հայ լեյտենանտ: Սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ծառայությունը զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա:
2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին: Փետրվարի 19-ին սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ... Ավելին⇒