Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 25, 2018 թ.
Խելք կամ միտք, ինտելեկտի, բանականության, մտածողության, ճանաչողության, ըմբռնման, ընկալման, հիշողության, ընդհանրացնելու, գնահատելու և որոշում ընդունելու գործընթացների ամբողջություն է։ Խելքը որոշվում է զգացողություններով, հույզերով, հասկացողությամբ, հիշողությամբ, ցանկություններով, անհատական առանձնահատկություններով ու դրդապատճառներով, ինչպես նաև ենթագիտակցությամբ։ Այն սովորաբար սահմանվում է՝ որպես անհատի մտածելու և գիտակցելու կարողություն: Խելքն ունի երևակայության, ճանաչողության և գնահատման ուժ, և պատասխանատու է զգացմունքների ու հույզերի մշակման համար, ինչի արդյունքում էլ ձևավորվում է վերաբերմունք և գործողություն:
Փիլիսոփայութան, կրոնի, հոգեբանության, կոգնիտիվ գիտության մեջ գոյություն ունեն հնագույն ավանդույթներ այն մասին... Ավելին⇒