Կաղապար:Այսօր/Սեպտեմբերի 10
Հիմնական հոդված՝ Սեպտեմբերի 10
- 1839 թ. – Մոսկվայում սկսվեց Ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։
- 1871 թ. – ծնվել է Արմեն Արմենյանը, հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1965 թ.)։
- 1883 թ. – ծնվել է Ներսես Ակինյանը, հայ բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր։
- 1919 թ. – Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվեց խաղաղության պայմանագիր։
- 1956 թ. – ծնվել է Արման Կիրակոսյանը, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, պատմաբան, հայտնի պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին (մահ. 2019 թ.)։
- 1960 թ. – Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձավ մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։
- 1960 թ. – Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվեց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։
- 1994 թ. – տեղի ունեցավ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան, այն 250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով և ԿինոՊոիսկ կայքի լավագույն ֆիլմերի ցանկում գտնվում է 1-ին տեղում։