Կաղապար:Այսօր/Մարտի 5
Հիմնական հոդված՝ Մարտի 5
- 1827 թ. - մահացել է Ալեսանդրո Վոլտան, իտալացի ֆիզիկոս և քիմիկոս, նրա պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը (ծնվ. 1745 թ.)։
- 1909 թ. - մահացել է Ջիվանին, հայ նշանավոր աշուղ (ծնվ. 1846 թ.)։
- 1946 թ. - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Ֆուլտոն քաղաքում ելույթի ժամանակ արտասանված ճառը դարձավ Սառը պատերազմի սկիզբ։
- 1913 թ. - ծնվել է Գանգուբայ Հանգալը, հնդիկ դասական երգչուհի (մահ. 2009 թ.)։
- 1953 թ. - մահացել է Սերգեյ Պրոկոֆևը, ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար (ծնվ. 1891 թ.)։
- 1953 թ. - մահացել է Իոսիֆ Ստալինը, խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավարը (ծնվ. 1879 թ.)։
- 1958 թ. - կատարվեց Յակ-28 ինքնաթիռով առաջին թռիչքը։
- 1959 թ. - ծնվել է Վազգեն Սարգսյանը, հայ հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ Պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս (զոհվել է 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ)։
- 1962 թ. - ծնվել է Սիմոն Աբգարյանը, ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար։
- 2003 թ. - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ վերընտրվեց Հայաստանի նախագահ։