Կաղապար:Այսօր/Մայիսի 28
Հիմնական հոդված՝ Մայիսի 28
Հայաստանում նշվում է Հանրապետության տոնը։
- 1812 թ. – Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը։
- 1904 թ. – Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի Մադամ Բատերֆլայ օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան։
- 1908 թ. – ծնվել է Յան Ֆլեմինգը, անգլիացի գրող, Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակը (մահ. 1964 թ.)։
- 1918 թ. – Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։
- 1959 թ. – ծնվել է Շարլ Բերբերյանը, ֆրանսահայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր Ալեն Բերբերյանի եղբայրը։
- 1968 թ. – ծնվել է Քայլի Մինոուգը, ավստրալիացի երգչուհի և դերասանուհի։
- 2005 թ. – Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան։
- 2005 թ. – Նիգ-Ապարան կազմակերպության կողմից կազմակերպվեց «Միասնության շուրջպարը»։