Կաղապար:Այսօր/Հունվարի 13
Հիմնական հոդված՝ Հունվարի 13
- 1625՝ մահացել է Յան Բրեյգել Ավագը, հոլանդացի նշանավոր նկարիչ (ծն. 1568 թ.)։
- 1703՝ Մոսկվայում լույս տեսավ առաջին ռուսական լրագիրը՝ «Սանկտ-Պետերբուրգյան նորություններ»։
- 1831՝ ծնվել է Կոնստանտին Լեոնտևը, ռուս դիվանագետ, կրոնական-պահպանողական ուղղության նշանավոր մտածող, փիլիսոփա, գրող, գրական քննադատ, հրապարակախոս։
- 1866՝ սկսեց հրատարակվել Երուսաղեմի հայկական պատրիարքարանի պաշտոնական օրգան «Սիոն» պարբերականը։
- 1915՝ Իտալիայի Ավեցցանո քաղաքում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով զոհվեց մոտ 30 000 մարդ։
- 1945՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի Բեռլինի ճակատամարտի ժամանակ սկսվեց Արևելա-պրուսական գործողությունը։
- 1985՝ Եթովպիայում ուղևորատար գնացքի վթարի զոհ դարձավ 428 մարդ
- 1987՝ ծնվել է Մարիա Շարապովան, ռուս նշանավոր թենիսիստուհի, թենիսի նախկին աշխարհի առաջին ռակետ և «Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն
- 1990՝ Բաքվում սկսվեցին խաղաղ հայ բնակչության ջարդեր։
- 1991՝ խորհրդային զինված ուժերը գրոհելով գրավում են Վիլնյուսի հեռուստակենտրոնը, սպանելով տասնչորս մարդ։
- 1998՝ Ուկրաինայում հիմնադրվեց Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը։
- 2012՝ Իտալիայի ափերի մոտ 4234 ուղևորով Costa Concordia օվկիանոսային զբոսանավի վթարը։ Զոհվեց երեսուն մարդ, երկուսը՝ անհետ կորած։