Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 4
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 4
- 1472 թ. – ծնվել է Լուկաս Կրանախ Ավագը, վերածննդի ժամանակաշրջանի գերմանացի մեծ նկարիչ (մահ. 1553 թ.)։
- 1582 թ. – Հռոմի պապ Գրիգոր XII-ը գործածության մեջ մտցրեց գրիգորյան տոմարը։
- 1847 թ. – ծնվել է Լուի Բուսենարը, ֆրանսիացի գրող, արկածային ժանրի նշանավոր գրողներից մեկը (մահ. 1910 թ.)։
- 1857 թ. – ծնվել է Գևորգ Բաշինջաղյանը, հայ ճանաչված նկարիչ (մահ. 1925 թ.)։
- 1890 թ. – ավարտվեց Առաջին ֆրանսա-դագոմեական պատերազմը։
- 1921 թ. – ծնվել է Ալեքսանդր Քեմուրջյանը, հայ գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր (մահ. 2003 թ.)։
- 1931 թ. – սկսած նշվում է Կենդանիների պաշտպանության միջազգային օրը։
- 1957 թ. – տիեզերք ուղարկվեց Երկիր մոլորակի առաջին արհեստական արբանյակը՝ Սպուտնիկ 1։
- 1965 թ. – ծնվել է Եվգենի Կասպերսկին, ռուս ծրագրավորող, անտիվիրուսային անվտանգության գծով մասնագետ, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հիմնադիր։
- 1985 թ. – հիմնադրվեց Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը։