Կաղապար:Այսօր/Դեկտեմբերի 11
Հիմնական հոդված՝ Դեկտեմբերի 11
- 1816 թ. – Ինդիանան դարձավ ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։
- 1843 թ. – ծնվել է Ռոբերտ Կոխը, գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը, Նոբելյան մրցանակակիր (մահ. 1910 թ.)
- 1913 թ. – ծնվել է Ժան Մարեն, ֆրանսիացի ճանաչված դերասան, հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից (մահացել է 1998 թ.)։
- 1937 թ. – գնդակահարվեց Գայը (Հայկ Բժշկյանց), հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատարներից մեկը (ծն. 1887 թ.)։
- 1946 թ. – ՄԱԿ-ին կից ստեղծվեց ՅՈՒՆԻՍԵՖը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։
- 1958 թ. – հռչակվեց Ֆրանսիական Դահոմեայի հանրապետությունը։
- 1961 թ. – ծնվել է Վիշվանաթան Անանդը, հնդիկ նշանավոր շախմատիստ։
- 1994 թ. – սկսվեց ռուս - չեչենական առաջին պատերազմը։
- Տանգոյի միջազգային օրն է։