Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոյ (այլ կիրառումներ)

Խոյ, կենդանակերպի առաջին համաստեղությունը։ Արեգակը երկնքի այս մասում է հանգրվանում ապրիլի 17-ից մինչև մայիսի 13-ը։ Նրա սիմվոլն է (Յունիկոդ՝ ♈), որը պատկերում է խոյի կոտոշները։ Խոյը 2-րդ դարում Պտղոմեոսի նշած 48 համաստեղություններից մեկն է եղել, և ժամանակակից 88 համաստեղություններից մեկը։

Խոյ
Համաստեղություն
Լատիներեն անվանումAries
ՀապավումAri
Մասն էՀյուսիսային երկնային կիսագունդ
Հակում+20
Մակերես441 քառակուսի աստիճան
Հիմնական աստղեր3, 10
Բայեր/Ֆլեմստիդ
աստղեր
67
Ճանաչված
մոլորակներով աստղեր
4
Պայծառ աստղեր2
Մոտակա աստղեր2
Ամենապայծառ աստղα Ari (Hamal) (2.0մ)
Ամենամոտիկ աստղTeegarden's Star (12.6? լտ)
Ասուպային հոսքերMay Arietids

Autumn Arietids
Delta Arietids
Epsilon Arietids
Daytime-Arietids

Aries-Triangulids
Հարևան
համաստեղությունները
Պերսևս

Եռանկյունի
Ձկներ
Կետ

Ցուլ
Անվանված էram?
Տեսանելի է +90° և −60°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է դեկտեմբեր նշումներ= ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Նկարագրություն

խմբագրել

Խոյ համաստեղության մոտակա հարևաններն են Ցուլ, Ձկներ, Էրիդանա, Եռանկյուն, Պերսեոս, Կետ համաստեղությունները։ Երկնքում դրա զբաղեցրած «փարախը» ընդամենը 441 քառակուսի աստիճան է։ Անզեն աչքով տեսանելի աստղերը 50-ն են։ Խոյ համաստեղությունում 2000 տարի առաջ գտնվելիս է եղել գարնանային գիշերահավասարի կետը, որն արժմ տեղափոխվել է Ձկների համաստեղություն։

Անվանումը

խմբագրել

Համաստեղության անվանումը ըստ երևույթին կապված է արգոնավորդների կողմից Հունաստան բերված ոսկե գեղմի հետ։ Ըստ հունական էպոսի հողմերի աստված Էոլոսի որդի Աթամասի երկրում՝ Օրքոմենոսում, այդ տարի դաշտերում ցանած սերմերը չէին բուսնում։ Այս ամենի պատճառը Աթամասի երկրորդ կին Էոլեն էր, որն օրքոմենուհիներին համոզել էր չորացնել ցանքսի սերմացուն։ Նա դա արել էր Աթամասի առաջին կնոջ՝ ամպերի աստվածուհի Նեփելեի զավակների՝ Փրիքսոսի և Հելլայի հանդեպ ունեցած ատելությունից դրդված։ Քաղցը սպառնում էր Օրքոմենոսի բնակչությանը։ Այդ չարիքից ազատվելու համար Աթամասը պետք է զոհաբերեր իր որդուն՝ Փրիքսոսին։ Այն պահին, երբ դանակը բարձրացրած քուրմը պատրաստվում է հարվածել զոհին, հանկարծ հայտնվում է ոսկեգեղմ խոյն ու, ու իր մեջքին առնելով տղային ու գեղանի Հելլային, նրանց փախցնում է դեպի հյուսիս։ Ծովի վրայով սլանալիս վայր է ընկնում Հելլան, ու այդ ժամանակից ի վեր ծովը կոչվում է Հելլայի ծով (այժմյան Դարդանելի նեղուցը)։ Խոյը Փրիքսոսին հասցնում է Կողքիսի (հույները Կողքիս էին անվանում Անդրկովկասի սևծովյան ափերը) Փասիս (այժմ Ռիոնը) գետի ափերը։ Այստեղ էլ հասակ առավ Փրիքսոսն ու ամուսնացավ Կողքիսի տիրակալ, կախարդ Էյետոսի դստեր հետ։ Ոսկեգեղմ խոյը զոհաբերեցին մեծն Զևսին։ Էյետոս�� այն կախեց պատերազմի աստված Արեսի սրբազան անտառում, որին հսկում էր երբեք աչքերը չփակող հրացայտ երախով վիշապը։

Աղբյուրներ

խմբագրել

Ներսիսյան, Սերգեյ (2000). «Համաստեղություններ». Աստղալից երկինք (52 ed.). Երևան: «ԴԱՐ». էջ 66 - 67. ISBN 99930-845-1-4.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 70