Խիլբերտո Վիեյրա Ուայտ
Խիլբերտո Վիեյրա Ուայտ (իսպ.՝ Gilberto Vieira White, ապրիլի 5, 1911, Մեդելյին, Կոլումբիա - փետրվարի 25, 2000, Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի կոմունիստ քաղաքական գործիչ, մասնագիտությամբ լրագրող։
Խիլբերտո Վիեյրա Ուայտ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1911 |
Ծննդավայր | Մեդելյին, Կոլումբիա |
Մահացել է | փետրվարի 25, 2000 (88 տարեկան) |
Մահվան վայր | Բոգոտա, Կոլումբիա |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Կրթություն | Կաուկայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Կոլումբիայի ներկայացուցիչների պալատի անդամ |
Կուսակցություն | Կոլումբիայի կոմունիստական կուսակցություն |
Gilberto Vieira Վիքիպահեստում |
1930 թվականին մասնակցել է Կոլումբիայի կոմունիստական կուսակցության (ԿԿԿ) ստեղծմանը։ 1937-1947 թվականներին եղել է պառլամենտի դեպուտատ՝ կոմկուսակցությունից։ Աշխատել է որպես կուսակցության գլխավոր քարտուղար 1947-1991 թվականներին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 424)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիլբերտո Վիեյրա Ուայտ» հոդվածին։ |