Լև Փիրուզյան
Լև Արամի Փիրուզյան (հուլիսի 16, 1937[1], Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 4, 2013, Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային կենսաֆիզիկոս։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)։ ԽՄԿԿ անդամ (1963)։ ԽՍՀՄ-ում տեսական ու փորձարարական ֆիզիոլոգիայի և բժշկական կենսաֆիզիկայի հիմնադիրներից։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ[2]։
Լև Փիրուզյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1937[1] Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 4, 2013 (76 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Հաստատություն(ներ) | Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | կենսաֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կոչում | պրոֆեսոր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ամուսին(ներ) | Էլեոնորա Փիրուզյան |
Երեխա(ներ) | Անաստաս Լևի Փիրուզյան |
Արամ Փիրուզյանի որդին։ Անաստաս Փիրուզյանի հայրը։ Էլեոնորա Փիրուզյանի ամուսինը։
Կենսագրություն
խմբագրել1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1965 թվականից՝ լաբորատորիայի, 1970 թվականից՝ բժշկական կենսաֆիզիկայի բաժնի վարիչ, միաժամանակ (1972-1984)՝ քիմիական միացությունների կենսաբանական փորձարկումների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1980 թվականից՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Փիրուզյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման, դրանց զարգացման և վերացման հարցերի, կենսաբանական օբյեկտների վրա արտաքին ֆիզիկական և քիմիական գործոնների (մագնիսական և էլեկտրական դաշտ, ֆիզիոլոգիապես ակտիվ միացություններ, լազերային ճառագայթներ և այլն) ազդեցության մոլեկուլային և բջջային մեխանիզմների ուսումնասիրությանը։ Փափազյանի և աշխատակիցների հետազոտությունների շնորհիվ ձևավորվել է գիտական նոր ուղղություն՝ ժամանակակից բժշկական կենսաֆիզիկան[3][4]։ Փիրուզյանը եղել է ամերիկյան աստղագնացության (1971) և կենսաաստղագնացության միջազգային (1980) ակադեմիաների իսկական անդամ է։
Անդամակցություն
խմբագրել- ԱՄՆ ավիատիեզերական ընկերության անդամ (1971)
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1974)
- ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության նախարարության կոլեգիայի անդամ
- Աստղագնացության միջազգային ակադեմիայի անդամ
- ՌԴ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (2000)
Պարգևներ
խմբագրել- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (մայիսի 5 2008)[5]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 29 2002)[6]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (դեկտեմբերի 31 1997)[7]
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1981)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1975)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ
- ԺՏՆՑ ոսկե մեդալ, ԽՍՀՄ
Երկեր
խմբագրել- Действие физиологически активных соединений на биологические мембраны. М., 1974 (համահեղինակ)։
- Пероксидазосомы, М., 1977 (համահեղինակ)։
- Вопросы медицинской биофизики, М., 1988 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Пирузян Лев Арамович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 689։
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
- ↑ «Указ Президента РФ от 5 мая 2008 года № 680 «О награждении Орденом «За заслуги перед Отечеством» II степени Пирузяна Л. А.»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Указ Президента РФ от 29 июля 2002 года № 810 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Указ Президента РФ от 31 декабря 1997 года № 1382 «О награждении государственными наградами Российской Федерации»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Փիրուզյան» հոդվածին։ |