Լուսառատ
Լուսառատ (նախկին անվանումը՝ Շխլար), գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, մերձարաքսյան դաշտավայրում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 10 կմ հարավ-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 815 մ։ Գյուղը հիմնադրվել է 1831 թ.: Վերանվանվել է Լուսառատ 1968 թ. դեկտեմբերի 26-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Լուսառատ | |||
Լուսառատ | |||
![]() Լուսառատ գյուղը Խոր Վիրապից | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Համայնք | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1831[1] թ. | ||
Մակերես | 8,99 կմ² | ||
ԲԾՄ | 815 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2699 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լուսառատի մշտական բնակչությունը կազմել է 2699, առկա բնակչությունը՝ 2412 մարդ[4]։ Մինչև 1918-1920 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[5]։ Լուսառատի ազգաբնակչության փոփոխությունը.[6]
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունն զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԼուսառատից դեպի հյուսիս գտնվում են Արտաշատ քաղաքատեղին (մ.թ.ա. 185 թ.) և Խոր Վիրապ վանական համալիրը (XVII-XIX դ.), սբ. Աստվածածին (XVII դ.) և սբ. Գևորգ (XVI դ.) եկեղեցիները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945895618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 609
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 93» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 695. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսառատ» հոդվածին։ |