Սուրբ Մարիամի տաճարը (իսպ.՝ Catedral de Santa María de Lugo), առավել հայտնի է, որպես Լուգոյի տաճար, կաթոլիկ եկեղեցի է Իսպանիայի հյուսիսարևմտյան մասում գտնվող՝ Գալիսիա ինքնավար մարզի Լուգո քաղաքում։ Տաճարը կառուցվել է 12-րդ դարի սկզբին ռոմանական ոճով՝ գոթական, բարոկկո և նեոդասական տարրերով։

Լուգոյի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԼուգո[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Lugo?
Հիմնական ամսաթվերը1129
Մասն էCamino Primitivo?
Կազմված էMuseo Diocesano e Catedralicio de Lugo?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն, Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1129
Մակերես0,5 հեկտար, 2,6 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of Lugo Վիքիպահեստում
diocesisdelugo.org/diocesis/catedral/

Պատմություն

խմբագրել

Եկեղեցին գոյություն ունի 755 թվականից։ 1129 թվականին եպիսկոպոս Պեդրոն (III) հանձնարարեց տեղացի ճարտարապետին կառուցել նոր կառույց՝ վերջին Ռայմունդո ճարտարապետական ոճով։ Այս ռոմանական կառույցը ավարտվել է 1273 թվականին։

Հետագայում վերանորոգումները և վերակառուցումներն ավելացնում են նաև տարրեր այլ ոճերից, ինչպիսին է՝ վերածննդյան նկարը բարձր խորանի վրա։ Այն ավերվել է 1755 թվականին Լիսաբոնի երկրաշարժի ժամանակ։ Դրա բեկորները պահվում են եկեղեցում։ Եկեցեցին Հռոմի պապի կողմից ստացել է առանձնաշնորհ՝ մշտապես ցուցադրել Սուրբ Հաղորդությունը։

Կառուցվածք

խմբագրել

Տաճարն ունի լատինական խաչի կառուցվածք, որի երկարությունը 85 մետր է։ Այն ունի նավ և երկու ենթակողմ, ճեմասրահով և հինգ մատուռներով։ Վերնատունը առանձնահատուկ է իր եռապատիկ մուլիոն պատուհաններով։ [Աբսիդում պահվում է անհայտ թվագրության խաչաբլուր քանդակներ։

Ճակատը վերածննդի ճարտարապետության ձևավորում է Ջուլիան Սանչես Բորտի կողմից, որը ներշնչվել է Վենտուրա Ռոդրիգեսի կողմից առաջարկած Պամպլոնայի տաճարի պլանով։ Դրա շինարարությունը ավարտվել է 19-րդ դարի վերջում` երկու կողմնակի աշտարակների ավարտից հետո։

Հյուսիսային մուտքի գավիթները կառուցված են գոթական ոճով՝ 1510-1530 թվականներին։ Ներսում ցուցադրված է աստղազարդ պահոց։ Այն ձևավորված է երեք կամարաքարով, որտեղ ցուցադրված է Հիսուս Քրիստոսը։

Մուտքի աջ կողմում գտնվում է գոթական Torre Vella զանգակատունը, որը ավարտվում է վերածննդի վերնահարկով։ Ավանդատունն (1678) ու զանգակատունը (1714) կառուցված են բարոկկո ոճով։ Սուրբ Ֆրոիլանի մատուռը ևս կառուցված է վերածննդի ոճով, որը թվագրվում է 17-րդ դարին։ Նշանավոր է նաև բեմը, որը կառուցվել է Ֆրանցիսկո դե Մուրի կողմից 17-րդ դարի սկզբին։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգոյի տաճար» հոդվածին։