Լոնգյիր (նորվ.՝ Longyearbyen), նորվեգական Սվալբարդ մարզի (Շպիցբերգեն կղզեխումբ) խոշորագույն բնակավայր և վարչական կենտրոն։

Քաղաք
Լոնգյիր
Longyearbyen
Զինանշան

Լոնգյիր
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԵրկրամասՇպիցբերգեն
ՀամայնքՇպիցբերգեն
ՔաղաքապետՔրիստին Քրիստոֆերսեն
Հիմնադրված է1906 թ.
Մակերես242,86 կմ²
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուբուկմոլ
Բնակչություն2040 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+1
Պաշտոնական կայքlokalstyre.no(նորվ.)
Լոնգյիր (Նորվեգիա)##
Լոնգյիր (Նորվեգիա)
Լոնգյիր (Սվալբարդ)##
Լոնգյիր (Սվալբարդ)

Լոնգյիրը հազարից ավել բնակչություն ունեցող աշխարհում ամենահյուսիսային բնակավայրն է։ Քաղաքի մոտ է գտնվում կանոնավոր չվերթներով աշխարհի ամենահյուսիսային Սվալբարդ օդանավակայանը։ Քաղաքում է գտնվում Սվալբարդի միջազգային համալսարանը։

Բնակավայրում ՄԱԿ-ի հովանավորությամբ կառուցվել է Համաշխարհային սերմնապահեստ՝ գլոբալ աղետի դեպքի համար։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հիմնել է 1906 թվականին այդ տեղում ածխահանք բացած ամերիկացի ինժեներ-ձեռնարկատեր Ջոն Մանրո Լոնգյիրը։ 1916 թվականին բնակավայրը վաճառվել է նորվեգական Store Norske ընկերությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1940 թվականին Նորվեգիայի օկուպացիայից հետո, 1941 թվականի սեպտեմբերի 2-ին Լոնգյիրի բոլոր 765 բնակիչները տարահանվում են Մեծ Բրիտանիա։ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին գերմանական «Շարնհորստ» գծանավի և երկու էսկադրոնային ականակիրների կրակոցներով քաղաքը և հանքահորերի մեծ մասը ոչն��ացվեցին, բայց պատերազմից հետո նորից արագ կառուցվեցին։

1970-ական թվականների կեսերին նորվեգական կառավարությունը քաղաքի կյանքի կարգավորման և սոցիալական ենթակառույցների զարգացման ուղղություն վերցրեց։ Քաղաքի և նրա շրջակայքի ածխահանությունը դադարեց 1990-ական թվականներին, և այսօր միակ գործող հանքահորի արտադրանքը օգտագործվում է քաղաքի էլեկտրակայանի կարիքների համար։ Այդ նույն թվականներին սկսվում է զբոսաշրջության և գիտա-հետազոտական գործունեության նշանակալի զարգացում։

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել
 
Լոնգյիր

Լոնգյիրը գտնվում է Արևմտյան Շպիցբերգեն կղզու վրա, ձմռանը ցամաքող Ադվենտֆյորդ գետի երկու ափերին։

Լոնգյիրի կլիման արկտիկական է, տարվա մեծ մասը ջերմաստիճանը ցածր է զրոյական նշագծից։ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը −6 °C է, հունվարի միջին ջերմաստիճանը −14,6 °C է, հուլիսին՝ 6,5 °C: Ամենաբարձր 21,3 °C ջերմաստիճանը գրանցվել է 1979 թվականին, ամենցածր −46,3 °C ջերմաստիճանը՝ 1986 թվականի մարտին։ Միջին տարեկան տեղումների մակարդակը կազմում է ընդամենը 210 մմ։

Բևեռային գիշերը տևում է մոտ չորս ամիս՝ հոկտեմբերի վերջից մինչև փետրվարի կեսերը, բևեռային օրը՝ ապրիլի կեսերից մինչև օգոստոսի կեսերը։

 
 
Լոնգյիրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −3.5
(25.7)
−3.8
(25.2)
−0.1
(31.8)
4.8
(40.6)
10.2
(50.4)
18.4
(65.1)
21.3
(70.3)
15.6
(60.1)
8.8
(47.8)
3.4
(38.1)
0.6
(33.1)
−2.8
(27)
6.08
(42.93)
Միջին օրական °C (°F) −14.6
(5.7)
−14.5
(5.9)
−13.7
(7.3)
−9.8
(14.4)
−5.2
(22.6)
3.4
(38.1)
6.5
(43.7)
4.0
(39.2)
−3.8
(25.2)
−8.9
(16)
12.9
(55.2)
−14.2
(6.4)
−4.82
(23.31)
Միջին ցածր °C (°F) −42.6
(−44.7)
−40.3
(−40.5)
−46.3
(−51.3)
−37.2
(−35)
−19.4
(−2.9)
−6.6
(20.1)
−6.4
(20.5)
−5.1
(22.8)
−10.3
(13.5)
−21.6
(−6.9)
−30.8
(−23.4)
−34.0
(−29.2)
−25.05
(−13.08)
Տեղումներ մմ (դյույմ) 22
(0.87)
28
(1.1)
29
(1.14)
16
(0.63)
13
(0.51)
18
(0.71)
24
(0.94)
30
(1.18)
25
(0.98)
19
(0.75)
22
(0.87)
25
(0.98)
271
(10.66)
աղբյուր: Nordic Visitor

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Քաղաքում գործում է օրենք, որն արգելում է մահանալ նրա տարածքում։ Եթե ինչ-որ մեկը ծանր հիվանդ է կամ տեղի է ունեցել հավանական մահվան ելքով դժբախտ պատահար, օդով կամ ծովով նրան անմիջապես ուղարկում են Նորվեգիայի այլ մաս, որտեղ էլ նա մահանում է։ Բայց եթե անգամ մահը տեղի է ունենում քաղաքում, մահացածին միևնույնն է թաղում են «Մեծ երկրում»։ Այս հարկադրված միջոցները պայմանավորված են նրանով, որ հավերժական սառածության պայմաններում թաղումից հետո մահացածների մարմինները բոլորովին չեն քայքայվում և գրավում են այնպիսի գիշատիչների ուշադրությունը, ինչպիսիք են սպիտակ արջերը։
  • Շպիցբերգենը արջերի երկիր է։ Այդ պատճառով տեղի համալսարանի յուրաքանչյուր ուսանող պարապմունքների առաջին օրը բացառապես սովորում է կրակել։


Լոնգյիրի համայնապատկեր


Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել