Լոմե (ֆր.՝ Lomé), Տոգոյի մայրաքաղաքը։ Նավահանգիստ է Գվինեական ծոցի առափնյա հատվածում՝ Տոգոյի հարավարևմտյան մասում։ Քաղաքը հիմնել են 18-րդ դարում էվե էթնոխումբը։ 1882 թ. քաղաքում Չիկու և Օկտավիանու Օլիմպիու եղբայրները հիմնել են առևտրային ընկերություն, որի շնորհիվ էլ քաղաքը դառնում է կարևոր առևտրային կենտրոն։ Լոմեն համարվում է երկրի քաղաքական կենտրոնը։ Բնակչությունը՝ ▲2 188 376 մարդ (2022)[1]։
Հիմնադրվել է 19-րդ դարի վերջին՝ Էվե ժողովրդի բնակավայրից մեկի տեղում։ Անվանումն առաջացել է Լումե բառից, որը նշանակում է «առևտրական փոքրիկ քաղաք»[2]։
Բնակչության թվաքանակը տարբեր տարիներին
|
1892
|
1 500
|
1896
|
2,000
|
1900
|
3,000
|
1904
|
4,000
|
1907
|
6,000
|
1911
|
8,000
|
1930
|
15,000
|
1938
|
18,000
|
1950
|
33,000
|
1955
|
43,000
|
1960
|
85,000
|
1970
|
186,000
|
1981
|
375 499
|
1990
|
450,000
|
1997
|
573,000
|
2006
|
737,751
|