Լնդեր
Լնդեր (լատին․՝ gingivae), ծնոտների ատամնաբնային ելուստները ծածկող լորձաթաղանթ։ Զուրկ են ենթալորձային հյուսվածքից, ուստի սերտ միացած են ատամնաբնային ելուստների վերնոսկրին և անշարժ են։ Ազատ եզրով հպվում են ատամների վզիկների մակերեսներին։ Հարուստ են արյան անոթներով և աղքատ՝ նյարդերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լնդեր» հոդվածին։ |