Լի Հյորի (մայիսի 10, 1979(1979-05-10)[1], Չոնգջու, Հարավային Կորեա), հարավկորեացի Քեյ փոփ ժանրի երգչուհի։ Համագործակցում է Mnet Media լեյբլի հետ։

Լի Հյորի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն이효리
Ծնվել էմայիսի 10, 1979(1979-05-10)[1] (45 տարեկան)
Չոնգջու, Հարավային Կորեա
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերփոփ և քեյ փոփ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներէլեկտրոնային ստեղնաշար և վոկալ
Գործունեություն1998–2002 ( Fin.K.L հետ), 2003–ներկա ժամանակ
ԼեյբլDSP Entertainment (1998–2006), Mnet Media (2006–2010), B2M Entertainment (2010–2013)
ԿրթությունԿուկմին համալսարան և Կյոնգ Հի համալսարան
ԱնդամակցությունFin.K.L?
ԱմուսինLee Sang-soon?
Կայքhyoleeworld.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Lee Hyori Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն

խմբագրել

Հյորին ծնվել է 1979 թվականի մայիսի 10-ին Չհոնջույում։ 1992 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Սեուլ։ Ավարտելով հատուկ աղջիկների համար նախատեսված միջնակարգ և ավագ դպրոցները՝ նա ընդունվել է Կունմին համալսարանի դրամայի և կինոարվեստի ֆակուլտետը, և այն ավարտել 2006 թվականի փետրվարին։ 2007 թվականին ընդունվել է Կյունհի համալսարանի Արվեստի դպրոցը։

Նրա առաջնաելույթը տեղի է ունեցել 1998 թվականին՝ նույն տարում իսկ հիմնադրված Fin.K.L (핑클) աղջիկների երաժշտական խմբի կազմում, որի ղեկավարը և տարիքով ամենամեծ մասնակիցն էր նա տվյալ ժամանակ հանդիսանում։ Նրա մասնակցությամբ խումբը բազում հաջողությունների է հասել Հարավային Կորեայում։ 2003 թվականին նա թողարկել է իր առաջին միանձնյա ալբոմը «Stylish», որը նշանակալի հաջողություն ունեցավ, իսկ 2006 թվականին լույս է տեսել նրա երկրորդ միանձնյա ալբոմը՝ «Dark Angel», 2008 թվականին՝ երրորդը՝ «It’s Hyorish», որի «U-Go-Girl» երգը լայն տարածում գտավ երկրում։ 2010 թվականին լույս է տեսել նրա չորրորդ ալբոմը՝ «H-Logic», որի հասարակությանը ներկայացվելուց հետո՝ երգչուհին անմիջապես մեղադրվեց գրագողության մեջ։ 2013 թվականի մայիսին նա թողարկել է իր հինգերորդ ալբոմը՝ «MONOCHROME»:

Հյորին համարվում է ամենահայտնի հարավկորեացի փոփ-երգչուհիներից մեկը։ 2008 թվականին նա մասնակցել է երկրում հայտնի «패밀리가 떴다» հումորային հաղորդմանը։ Զբաղվում է բարեգործությամբ։

2013 թվականի սեպտեմբերի 1-ից ամուսնացած է կիթառահար Լի Սանսունի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Person Profile // Internet Movie Database
  2. 이효리 배드걸, 섹시한 미스코리아급 화보!
  3. 이효리, 1일 이상순과 '부부' 됐다…"행복해보였다"
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Հյո Ռի» հոդվածին։