Լի Անկրիչ
Լի Անկրիչ (անգլ.՝ Lee Edward Unkrich, օգոստոսի 8, 1967[1], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր և մոնտաժող, «Օսկար» (2010) և «Ոսկե գլոբուս» կինոմրցանակների դափնեկիր։ «Փիքսար» ընկերության մշտական աշխատակից, որտեղ աշխատում է սկսած 1994 թվականից։
Լի Անկրիչ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 8, 1967[1] (57 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, մոնտաժող, մուլտիպլիկատոր, կրկնօրինակող և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0881279 |
Կարիերա
խմբագրել«Փիքսար» ընկերության կողմից նկարահանվող կոմերցիոն հայտնի ծրագրերի համառեժիսոր է։ Նկարահանել է այնպիսի անիմացիոն-համակարգչային ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Խաղալիքների պատմություն 2», «Հրեշների կորպորացիա» և «Որոնելով Նեմոյին»[2]։ 2010 թվականին կայանում է Լի Անկրիչի դեբյուտը որպ��ս ռեժիսոր. նա նկարահանեց «Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ» մուլտֆիլմը։ Այն հեղինակին բերեց «Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար» մրցանակ։ Եվս մեկ «Օսկար» Անկրիչը ստացավ նույն անվանակարգում 2018 թվականի մարտի 4-ին «Կոկոյի գաղտնիքը»[3] մուլտֆիլմի համար։
Անձնական կյանք
խմբագրելԱնկրիչն ամու��նացած է Լաուրա Սենչրիի հետ։ Ունեն երեք երեխա՝ Հաննան, Ալիսան և Մաքսը[4]։
Նրա մայրը հրեա է, իսկ հայրը ընդունել է հուդայականություն[5][6][7]։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1991 - Մետաքսե ցանցեր / Silk Stalkings (հեռուստասերիալ) - մոնտաժող և համառեժիսոր
- 1995 - Խաղալիքների պատմություն / Toy Story - մոնտաժող
- 1998 - Ֆլիկի արկածները / A Bug’s Life - մոնտաժող
- 1999 - Խաղալիքների պատմություն 2 / Toy Story 2 - մոնտաժող և համառեժիսոր
- 2001 - Հրեշների կորպորացիա / Monsters, Inc. - մոնտաժող և համառեժիսոր
- 2003 - Որոնելով Նեմոյին / Finding Nemo - մոնտաժող և համառեժիսոր
- 2006 - Ավտոմեքենաներ / Cars - մոնտաժող
- 2007 - Ռատատույ / Ratatouille - մոնտաժող
- 2010 - Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ / Toy Story 3 - ռեժիսոր, սցենարի համահեղինակ
- 2013 - Հրեշների համալսարանը / Monsters University - պրոդյուսեր
- 2015 - Բարի դինոզավրը / The Good Dinosaur - պրոդյուսեր
- 2017 - Կոկոյի գաղտնիքը[8] / Coco - ռեժիսոր
- 2019 - Խաղալիքների պատմություն 4 / Toy Story 4 - սցենարի հեղինակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Ли Анкрич на сайте Box Office Mojo
- ↑ «Тайна Коко» получила «Оскар» как лучший полнометражный мультфильм
- ↑ O'Connor, Clint (2010 թ․ հունիսի 12). «'Toy Story 3': Director Lee Unkrich, from Chagrin Falls, doesn't want to break Pixar's golden streak». Cleveland.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Miller, Gerri (2018 թ․ փետրվարի 27). «Lee Unkrich: 'Coco' Creator is the Frontrunner for Best Animated Feature».
- ↑ Bloom, Nate (2011 թ․ հունվարի 21). «Jewish Stars 1/21». Cleveland Jewish News. Վերցված է 2018 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Interfaith Celebrities: Movies, Music, and More». InterfaithFamily. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «'Coco' Ready for Thanksgiving Weekend Fireworks at the Box Office». 2017 թ․ նոյեմբերի 21.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լի Անկրիչ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Անկրիչ» հոդվածին։ |