Լիտվայի գիտությունների ակադեմիա
Լիտվայի գիտությունների ակադեմիա (լիտ.՝ Lietuvos mokslų akademija LMA), առաջատար գիտական հաստատություն Լիտվայում։ Հիմնադրվել է 1941 թվականին որպես Լիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների Ակադեմիա (լիտ.՝ Lietuvos TSR Mokslų akademija), ինքնավար, պետական սուբսիդավորմամբ ստեղծված գիտական խորհրդատվական մարմին Լիտվայի ԽՍՀ-ում։ Վերակազմավորվել է 1991 թվականին՝ համաձայն Լիտվայի Հանրապետության Բարձրագույն կրթության և հետազոտության մասին օրենքի։
Լիտվայի գիտությունների ակադեմիա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա և ազգային ակադեմիա |
Հիմնադրված է | 1941 |
Անդամակցություն | Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[1], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[2], InterAcademy Partnership[3] և Միջազգային գիտական խորհուրդ[4] |
Երկիր | Լիտվա[5] |
Տեղագրություն | Վիլնյուս |
Կայք | lma.lt/en |
Lithuanian Academy of Sciences Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԼիտվական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1941 թվականի փետրվարի 16-ին Վիլնյուսում։ 1990 թվականին անվանափոխվել և դարձել է Լիտվայի Գիտությունների ակադեմիա։ Ըստ Ակադեմիայի կանոնակարգի այն կարող է ներառել 40 ակադեմիկոսներ, 60 թղթակից անդամներ, 50 փորձագետներ, անսահմանափակ թվով արտասահմանյան փորձագետներ։
Ակադեմիայի առաջ��ն նախագահն է եղել Վինցաս Կրևեն, նրան հաջորդել են Միկոլաս Բիրժիշկան, Վլադաս Յուրգուտիսը, Յուոզաս Մատուլիսը, Յուրաս Պոժելան, Բենեդիկտաս Յուոդկան, Զենոնաս Ռոկուս Ռուդզիկասը։ 2009 թվականի ապրիլի 21-ի Ակադեմիայի ընդհանուր ժողովի ժամանակ ակադեմիայի նախագահ է ընտրվել մասնագիտությամբ կենսաքիմիկոս Վալդեմարաս Ռազումասը [6][7]:
Գիտությունների ակադեմիան գիտական, մշակութային, տնտեսական, ճարտարագիտական, տեխնոլոգիական, շրջակա միջավայրի և առողջության հարցերով անկախ փորձագետ և խորհրդատու է։ Համարվում է մի շարք գիտական կազմակերպությունների և հիմնադրամների հիմնադիր, թողարկում է գիտական աշխատանքներ, ամսագրեր, բարձրագույն ուսումնական հաստատությունների համար պատրաստում դասագրքեր։ Ակադեմիայում կազմակերպվում են լիտվական և միջազգային գիտաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ և հանդիպումներ գիտնականների հետ։
Գիտությունների ակադեմիան ներդրել է 15 գիտական մրցանակներ։ Այն նպաստում է երիտասարդ գիտնականների և ուսանողների գիտական գործունեությանը. տարեկան մրցանակներ են հանձնվում 10 երիտասարդ գիտնականների և 15 բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողների։
Ակադեմիան ունի հինգ բաժին՝
- Հումանիտար և սոցիալական գիտությունների բաժին
- Քիմիական, ֆիզիկական և մաթեմատիկական գիտությունների բաժին
- Կենսաբանության, բժշկագիտության և երկրաբանական գիտության բաժին
- Գյուղատնտեսության և անտառային տնտեսության բաժին
- Տեխնիկական գիտությունների բաժին
Շենքը
խմբագրելԱկադեմիայի շենքը տեղեկայված է Վիլնյուսի կենտրոնում. հիմնական ճակատային հատվածը Գեդիմինա փողոցի վրա է (Gedimino pr. 3), հետևի ճակատային հատվածը՝ Տիլտո փողոցի։ Շենքը կառուցվել է ըստ ճարտարապետ Միխայիլ Պրոզորովի նախագծի 1906-1909 թվականներին՝ որպես ռուսական պետական բանկի մասնաճյուղ։
Նախագահներ
խմբագրել- Վինցաս Կրևե-Միցկյավիչուս, 1941
- Միկոլաս Բիրժիշկա, 1941-1942
- Վլադաս Յուրգուտիս, 1942-1943
- Վինցաս Միկոլայտիս-Պուտինաս, 1943-1944
- Յոզաս Մատուլիս, 1946-1984
- Յուրաս Պոժելա, 1984-1992
- Յոդկա Բենեդիկտաս, 1992-2003
- Զենոնաս Ռոկաս Ռուդզիկաս 2003-2009
- Վալդեմարաս Ռազումաս, 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
- ↑ https://allea.org/members
- ↑ https://web.archive.org/web/20221208195542/https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20221009095816/https://council.science/members/online-directory/
- ↑ Funder Registry — doi:10.13039/501100008523
- ↑ Gražvydas Kantvydas. (2009 m. gegužės 7 d.). «Naujasis prezidentas lengvo rytojaus nežada». Mokslo Lietuva (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Valdemaras Razumas». Kas yra kas Lietuvoje 2009 (լիտվերեն). UAB "Neolitas". Վերցված է 2011 թ․ ապրիլի 2-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Լիտվայի գիտությունների ակադեմիա (լիտվ.) (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտվայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 213)։ |