Լինդսի Սնել
Լինդսի Սնել (անգլ.՝ Lindsey Snell, , Ֆլորիդա), ամերիկացի լրագրող, մեկնաբանում է կովկասյան, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններն ու ճգնաժամերը[1]։
Լինդսի Սնել անգլ.՝ Lindsey Snell | |
---|---|
Ծննդավայր | Ֆլորիդա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | կինեմատոգրաֆ և լրագրող |
Կայք | lindseysnelljournalist.com |
Lindsey Snell Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՍնելը հեղինակել է տեսանյութեր և վավերագրական ֆիլմեր, որոնք օգտագործել են ABC News, MSNBC, Vice Media, Discovery Digital Networks, VICE on HBO և Ozy լրատվականները, նրա տպագիր նյութերը լույս են տեսել Foreign Policy, The Daily Beast, North Press Agency և The Investigative Journal պարբերականներում[2]։
2011 թվականին Սնելը հեղինակել է լիամետրաժ վավերագրական Square Grouper: The Godfathers of Ganja ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին, SXSW փառատոնի ժամանակ[3][4]։
Սնելը մասնակցել է «Կոկաինի կովբոյները. վերաթողարկված» (Cocaine Cowboys: Reloaded), «Լայմլայթ» (Limelight) լիամետրաժ վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, որոնց առաջնախաղը եղել է 2011 թվականին, Tribeca կինոփառատոնի շրջանակներում[5]։
Եղել է 30 for 30 կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի հետազոտող, որոնք հեռարձակվել են ESPN-ի կողմից[3][6]։
Անձնական տեղեկատվության տարածում թուրք ծայրահեղ ազգայնականների կողմից
խմբագրել2021 թվականի հունիսին, իր ծննդյան օրվա նախօրեին Սնելը թվիթթերյան հաղորդագրություն է ստացել թուրք ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության կողմից։ Նրանք ձեռք էին բերել լրագրողի ծննդյան ամսաթիվն ու բնակության հին հասցեն։ Այս մասին Թվիթթերում բարձրաձայնելուց հետո հաղորդագրությունները հեռացվել են։ Այնուամենայնիվ, թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրները շարունակել են շրջանառել այն[7][8][9]։
Առևանգում Սիրիայում և բանտարկություն Թուրքիայում
խմբագրել2016 թվանանին աշխատանքի ընթացքում Սնելը Սիրիայի Հալեպ քաղաքում առևանգվել է Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամի կողմից։ Նա փախել է իրեն առևանգած խմբից երկու շաբաթվա գերությունից հետո[10]։ Սիրիայից Թուրքիա անցնելիս նա օգոստոսի 6-ին ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից և 67 օրով բանտարկվել է թուրքական բարձր վերահսկողությամբ Իսքենդերուն և Հաթայ բանտերում։ Այս ընթացքում թուրքական մամուլը մեղադրել է նրան Կենտրոնական հետախուզական վարչության լրտես լինելու և ռազմական գոտին սահմանախախտելու համար[11][12]։ Սնելն ազատ է արձակվել է 2016 թվականի հոկտեմբերին[13][14]։ 2018 թվականին Բաղդադ ճամփորդելիս Թուրքիան Սնելին ձերբակալելու անհաջող փորձ է արել[15]։
Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում, 2020
խմբագրել2020 թվականի սեպտեմբերի 22-ին, Արցախի 44-օրյա պատերազմից 5 օր առաջ, Սնելն իր թվիթթերյան օգտահաշվում գրառում է արել այն մասին, որ թուրքական աջակցություն ունեցող Սիրիական ազգային բանակի վարձկանները Թուրքիայով բերվել են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերին օգնելու համար[16][17][18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Who is US journalist Lindsey Snell detained in Turkey?». BBC News (բրիտանական անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «American journalist detained in Turkey for 'violating a military zone'». NBC News (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ 3,0 3,1 Mármol, Sebastian del (2011 թ․ հունվարի 17). «Rakontur's Square Grouper to Premier at SXSW Film Festival». Miami New Times. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Square Grouper». Magnolia Pictures International | Independent Films | Documentaries | Drama | Action (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «'Limelight' Documentary Premieres at Tribeca Film Festival». DNAinfo New York. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Iannelli, Jerry (2016 թ․ սեպտեմբերի 1). «Former Miami Filmmaker Trapped Inside Turkish Prison After Escaping Syria». Miami New Times. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ says, Talar Asdourian (2021 թ․ հունիսի 3). «Doxxed by a Turkish Troll». Ishgal (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Turkey using 8,000 spies to track dissidents in Germany». The National. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Skandal um Ditib: Laschet-Sprecher verbietet Fragen zu Islamisten !». bild.de (գերմաներեն). 2021 թ․ մայիսի 26. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Snell, Lindsey. «Imprisoned by al Qaeda, Saved by a Kitten». Foreign Policy (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «U.S. journalist arrested, held in Turkish prison». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «US journalist arrested in Turkey after fleeing Syria». Al Arabiya English (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «A journalist went to document the war in Syria, was captured twice – and lived». the Guardian (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «US journalist Lindsey Snell released from Turkish prison». Committee to Protect Journalists (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Snell, Lindsey (2018 թ․ նոյեմբերի 15). «Interpol Helps Dictators Hunt Down Dissidents—and Me». The Daily Beast (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Reports Turkey Is Transferring Syrian Militants To Azerbaijan As Hostilities Against Armenia Increases - Greek City Times» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Lindsey Snell: Rumors of Syrian mercenaries started in July». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Lindsey Snell's new website to reveal more about Turkish invasions». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լինդսի Սնել Internet Movie Database կայքում
- Ishgal
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինդսի Սնել» հոդվածին։ |