Լիլիտա Օզոլինիա
Լիլիտա Օզոլինիա (լատ.` Lilita Ozoliņa, նոյեմբերի 19, 1947, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2023[1], Լատվիա), թատրոնի և կինոյի խորհրդային և լատվիական դերասանուհի։ Լատվիական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1983), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1983), IV աստիճանի Երեք աստղերի շքանշանի ասպետ (2009):
Լիլիտա Օզոլինիա լատիշ․՝ Lilita Ozoliņa | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 19, 1947 |
Ծննդավայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 5, 2023[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լատվիա |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Քաղաքացիություն | Լատվիա և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԼիլիտա Օզոլինիան ծնվել է Ռիգայում։ Հայրը օդաչու էր, իսկ մայրը գերմանական կինոստուդիայում` ռեժիսորի օգնական։ Դեռ դպրոցական տարիներին Լիլիտան իր բախտը կապում էր բժշկության հետ և սովորել է բժշկական ուսումնարանում[2]։ Սակայն 18 տարեկանում ընդունվել է Ռիգայի կինոստուդիային կից կինոդերասանի ժողովրդական ստուդիա։ 1966 թվականից աշխատել է Յան Ռայնիսի անվան գեղարվեստական թատրոնում։ 1971 թվականին նա ավարտել է Յազեպ Վիտոլի անվան Լատվիական պետական կոնսերվատորիայի դերասանական ֆակուլտետը։
Կինոյում նա իր առաջին դերը խաղացել է «Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը» (1967 թ.) կինոնկարում, որից հետո հաջորդեցին նաև այլ աշխատանքներ կինոյում։ Այնուամենայնիվ Լիլիտան հայտնի դարձավ «Երկար ճանապարհ ավազաբլուրներում» (1980 թ.) հեռուստաֆիլմում Մարթայի դերակատարմամբ։ Այդ ֆիլմից հետո նա նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ ստացավ։
Լիլիտա Օզոլինիան ծավալում էր նաև հասարակական գործունեություն և ընտրվել էր Լատվիական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդ[3]։ Ներկայումս դերասանուհին խաղում է Դայլես թատրոնում[4] և Ռիգայի ռուսական դրամայի թատրոնում։ 2000 թվականին արժանացել է Վիյա Արտմանեի «լատվիական կինոյում ունեցած ներդրումների համար» մրցանակին։
Ներկայումս Լիլիտա Օզոլինիան ապրում է Ռիգայում և ունի մեկ դուստր` Լիլիանա Օզոլինիան, ով ժամանակին MTV Latvija հեռուստաալիքի տնօրենն էր։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1967 | Երբ անձրևն ու քամին թակում են պատուհանը | Kad lietus un vēji sitas logā (Когда дождь и ветер стучат в окно) | Վելտա |
1968 | Շրջադարձից հետո` շրջադարձ | Ceļa zīmes (За поворотом — поворот) | Ինգա |
1969 | Շողեր ապակու մեջ | Stari stiklā (Лучи в стекле) | Ասյա Ռիտում |
1970 | Հողաթումբ | Uzbērums (Насыпь) | Ձիդրա |
1970 | Կլավը՝ Մարտինի որդին | Klāvs — Mārtiņa dēls (Клав — сын Мартина) | Լասմա |
1972 | Պետերս | Peterss (Петерс) | Նաստյա |
1973 | Շախ ադամանդների թագուհուն | Šahs briljantu karalienei (Шах королеве бриллиантов) | Մայգա Ստրաուտա |
1973 | Օլեգն ու Այնան | Oļegs un Aina (Олег и Айна) | Այնա |
1974 | Մի վախենա, չեմ տա | Dunduriņš (Не бойся, не отдам!) | Դեզիա |
1975 | Սև խեցգետնի չանչերի մեջ | Melnā vēža spīlēs (В клешнях чёрного рака) | Մառա |
1976 | Նախագահի որդին | Сын председателя | Մարինա |
1976 | Սոնատ լճի վրա | Ezera sonāte (Соната над озером) | Վիյա |
1977 | Թռչունները ձյան վրա | Птицы на снегу | Ասյա |
1979 | Գիշերն առանց թռչունների | Nakts bez putniem (Ночь без птиц) | Իլզե |
1979 | Չավարտված ընթրիք | Nepabeigtās vakariņas (Незаконченный ужин) | Սոնյա |
1980 | Արտույտներ | Cīrulīši (Жаворонки) | Վիզմա |
1980 | Երկար ճանապարհ ավազաբլուրներում | Ilgais ceļš kāpās (Долгая дорога в дюнах) | Մարթա Օզոլա |
1982 | Ձմեռ պապի անձնական կյանքը | Salavecīša personiskā dzīve (Личная жизнь Деда Мороза) | Օլգա Կարպովնա |
1983 | Հակիրճ հորդոր սիրո մեջ | Īsa pamācība mīlēšanā (Краткое наставление в любви) | Աննա |
1984 | Ծափահարություններ, ծափահարություններ | Аплодисменты, аплодисменты… | հյուր երեկույթում |
1984 | Ռազմաճակատ` հայրական տանը | Fronte tēva pagalmā (Фронт в отчем доме) | Էլգա |
1985 | Կրկնակի թակարդ | Dubultslazds (Двойной капкан) | Էվա |
1985 | Կհանդիպենք մետրոյում | Встретимся в метро | Նատաշա |
1985 | Աննա Ֆիրլինգի ճանապարհները | Дороги Анны Фирлинг | Իվետա |
1986 | Նրանք և երեխաները | Viņš, viņa un bērni (Он, она и дети) | Վալերիա Սնեժկովա |
1986 | Նմանակը | Dubultnieks (Двойник) | Նինա |
1990 | Զիտարների ընտանիքը | Zītaru dzimta (Семья Зитаров) | Ալվինա |
1990 | Մայան և Պայան | Maija un Paija (Майя и Пайя) | - |
1996 | Աննա | Anna | - |
2000 | Տոմս մինչ Ռիգա | Biļete līdz Rīgai | - |
2004 | Կարմիր կապելլա | Sarkanā kapela (Красная капелла) | մադամ Մայեր |
2016 | Հերոսը | Герой | Ելիզավետա Եզերսկայա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Mūžībā devusies Dailes teātra leģenda – aktrise Lilita Ozoliņa
- ↑ «Актриса Лилита Озолиня: важно, что ты можешь удивляться (ВИДЕО), Mixnews.lv» (ռուսերեն). Mixnews.lv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ ОЗОЛИНЬ Лилита Арвидовна Кино: Энциклопедический словарь/Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др.- М.: Сов. энциклопедия, 1987.- 640 с., 96 л. ил.
- ↑ Что такое Латвийский театр Дайлес // Большой Энциклопедический словарь (БЭС) — Словари — Словопедия