Մելիսա Վիվիան Ջեֆերսոն (ապրիլի 27, 1988(1988-04-27)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ով հայտնի է որպես Լիզզո (անգլ.՝ Lizzo), ամերիկացի երգչուհի, ռեփեր և դերասանուհի։ Նրա «Lizzobangers» դեբյուտային ալբոմը թողարկվել է 2013 թվականին[3]։ Նա թողարկել է իր «Big Grrrl Small World» երկրորդ ալբոմը 2015 թվականին։

Լիզզո
Ի ծնե անունանգլ.՝ Melissa Viviane Jefferson
Նաև հայտնի է որպեսLizzo
Ծնվել էապրիլի 27, 1988(1988-04-27)[1] (36 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհիփ հոփ, Ֆանկ, փոփ, ժամանակակից R&B և սոուլ
Մասնագիտությունռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի
Գործիքներվոկալ և Ֆլեյտա
ԼեյբլTotally Gross National Product?, Atlantic Records և Nice Life Recording Company?
ԿրթությունAlief Elsik High School?, Հյուստոնի համալսարան և Rome Free Academy?
Պարգևներ
Կայքlizzomusic.com
 Lizzo Վիքիպահեստում

«Big Grrrl Small World» ալբոմի թողարկումից հետո պայմանագիր է կնքել Atlantic Records-ի հետ[4]։ 2019 թվականին ապրիլի 19-ին թողարկել է իր «Cuz I Love You» երրորդ ստուդիական ալբոմը[5]։

Վաղ տարիներ

խմբագրել

Մելիսա Վիվիան Ջեֆերսոնը ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում[6]։ Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաք[7]։ Լիզզոն սկսել է ռեփով զբաղվել դեռ դեռահաս տարիքում, Հյուսթոնի հարավարևմտյան մասում[8]։ 14 տարեկանում նա իր ընկերների հետ երաժշտական խումբ է ստեղծել Cornrow Clique անվանմամբ։ Այդ ժամանակ էլ նա ստացել է «Lizzo» մականունը՝ «Lissa»-ի տարբերակը։ Այն ոգեշնչվել է Ջեյ Զիի «Izzo»-ից[9]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա դասական երաժշտություն է սկսել ուսումնասիրել, կենտրոնանալով ֆլեյտայի վրա Հյուստոնի համալսարանում[10]։ 21 տարեկան տարիքում, իր հոր մահվանից հետո, նա սկսել է փող հավաքել երաժշտական ինդուստրիայի մեջ մտնելու համար[11]։ Շուտով նա տեղափոխվել է Մինեսոտայի Մինեապոլիս քաղաք[12]։

2019 թվականի հոկտեմբերի 15-ին իր համերգի ժամանակ Դենվերում, Լիզզոն ցույց է տվել, որ ապրել է Ավրորայում մեկ տարի և աշխատել King Soopers-ում[13]։

Կարիերա

խմբագրել

Lizzobangers-ը, Լիզզոյի առաջին ալբոմը, որի պրոդյուսերներն էին Lazerbeak-ը և Ռայան Օլսոնը, թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին և ստացել է ազգային և ռեգիոնալ հաջողություն։ Ալբոմը պատրաստվել է հիփ հոփ ժանրում։ 2013 թվականի աշնանը Լիզզոն գաստրոլներով հանդես է եկել ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, Har Mar Superstar-ի համերգները բացելով և կոմպոզիցիաներ կատարելով իր խմբի հետ։ 2013 թվականի նոյեմբերին Time-ը ներառել է նրան այն 14 երաժիշտների մեջ, որոնց արժե հետևել 2014 թվականին։

2014 թվականի հունիսի 1-ին Լիզզոն St. Paul and The Broken Bones խմբի հետ դուետով կատարել է «A Change Is Gonna Come» երգը։ 2014 թվականի հոկտեմբերի 7-ին Լիզզոն դարձել է «Դևիդ Լեթերմանի հետ ուշ շոուի» հյուր։ 2014 թվականի սեպտեմբերին Լիզզոն The Chalice խմբի մասնակիցների՝ Սոֆիա Էրիսի և Կլեր դե Լունի հետ, մասնակցել է Պրինսի «BoyTrouble» ալբոմի ձայնագրմանը։

2018 թվականին Լիզզոն Haim-ի և Florence and the Machine-ի հետ գաստրոլներով հանդես է եկել։ 2019 թվականի հունվարի 4-ին նա թողարկել է «Juice» երգը։ 2019 թվականի փետրվարի 14-ին թողարկել է իր Cuz I Love You երրորդ ստուդիական ալբոմի գլխավոր երգը, որը լրիվ մատչելի է դարձել 2019 թվականի ապրիլի 19-ին։

2019 թվականի ապրիլին Լիզզոն առաջին անգամ ելույթ է ունեցել Կոաչելլա փառատոնին։

Մանուկ հասակում Լիզզոն խնդիրներ ուներ իր մարմնի ընդունման հարցում։ Հայտնի դառնալուց հետո, նա սկսել է ելույթներ ունենալ բոդիպոզիտիվի և քո հանդեպ սիրո վերաբերյալ։ Իր երգերում նա նույնպես դա շեշտում էր։

Լիզզոյի երաժշտությունը ներառում է իր մեջ փոփ և հիփ հոփ ժանրերը։ Նույնպես նրա երաժշտության մեջ կարող են նկատվել այնպիսի ժանրեր, ինչպիսիք են սոուլը և R&B-ն։

2020 թվականի «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել «Լավագույն սոլո կատարում» անվանակարգում։

Սկավառակագրություն

խմբագրել
  • Lizzobangers (2013)
  • Big Grrrl Small World (2015)
  • Cuz I Love You (2019)

Համերգային շրջագայություններ

խմբագրել

Առաջնորդ

  • MAHA Music Festival (2019)
  • Good as Hell Tour (2017)[14]
  • Cuz I Love You Tour (2019)[15]
  • Cuz I Love You Too Tour (2019)[16]

Աջակցող

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Lizzo: All I knew was mainstream and 'hood — 2013.
  2. https://www.grammy.com/grammys/news/2020-grammy-awards-nominations-complete-winners-list
  3. Howard, Matt (2013 թ․ սեպտեմբերի 12). «Meet Lizzo, Your New Favorite Hip-Hop Queen». Baeblemusic. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. Feeny, Nolan. «Lizzo's 'Coconut Oil' EP: Inside Her Feel-Good Revolution». ew.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  5. «Tickets Now». ticketsnow.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  6. Sloan, Elizabeth (2019 թ․ օգոստոսի 26). «Lizzo's Real Name Is Melissa Viviane Jefferson». Heavy.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  7. Spanos, Brittany; Spanos, Brittany (2018 թ․ հուլիսի 24). «Lizzo on Judging 'Drag Race,' Working With Prince and Becoming Eternal». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  8. Garcia, Sandra E.; Lombard, Amy (2018 թ․ սեպտեմբերի 18). «Lizzo Wants to Build You Up». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. It’s Just a Matter of Time Till Everybody Loves Lizzo As much as she loves herself,The Cut, Feb 3, 2019
  10. «Lizzo Has Some Words For Haters Who Doubt Her Flute Skills». PAPER (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  11. «Body-positive rapper Lizzo: 'My job is to emote and communicate and bop'». 2018 թ․ հոկտեմբերի 19.
  12. Uren, Adam (2018 թ․ օգոստոսի 1). «Lizzo: Moving to Minneapolis 'one of best decisions I've made'». bringmethenews. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  13. «Lizzo proved she loved us too on night one at the Filmore». 2019 թ․ հոկտեմբերի 16.
  14. Espy, Jasmine (2017 թ․ մայիս). «Lizzo wants to make Detroit feel 'Good As Hell'». BLAC Detroit. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
  15. Monroe, Jazz (2019 թ․ հունվար). «Lizzo Announces New Album and Tour». Pitchfork. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  16. Sapanora, Michael (2019 թ․ ապրիլ). «Lizzo Announces Cuz I Love You Too Tour: See Dates». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  17. Blistein, Jon (2018 թ․ ապրիլ). «Haim Detail Headlining 'Sister Sister Sister' Tour». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  18. Kaye, Ben. «Florence and The Machine Announce North American Headlining Tour». Consequenceofsound.net. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  19. «Lineup». Lollapalooza (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.
  20. Stidhum, Tonja Renée. «Childish Gambino, Pusha T, Solange and More to Descend Upon the Desert at Coachella 2019». The Grapevine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  21. Hill, Crystal (2019 թ․ հունիսի 9). «These were the best moments from Lizzo's Indy Pride performance». Indy Star (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  22. Trim, Liam (2019 թ․ հունիսի 29). «How 'phenomenally bizarre' Lizzo performance 'won' Glastonbury». somersetlive. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  23. «MO POP FESTIVAL». mopopfestival.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզզո» հոդվածին։