Լիա Քեբեդե
Լիա Քեբեդի (ամհարերեն՝ ሊያ ከበደ, անգլ.՝ Liya Kebede), եթովպիացի սուպերմոդել, դերասանուհի, դիզայներ։
Լիա Քեբեդե ամհարերեն՝ ሊያ ከበደ | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Ադիս Աբեբա, Եթովպիա |
Քաղաքացիություն | Եթովպիա |
Կրթություն | Ճեմարան Գեբրե-Մարիամ |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի, դիվանագետ և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Kassy Kebede?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | liyakebede.com |
Liya Kebede Վիքիպահեստում |
2005 թվականից հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Մոր և մանկան առողջության հարցերով դեսպան։
Կենսագրություն
խմբագրելԼիա Քեբեդեն ծնվել է Եթովպիայի Ադիս Աբեբա քաղաքում, 1978 թվականի մարտի 1-ին։ Նա ազգությամբ ամհարա է[3] և հանդիսանում է ընտանիքի միակ դուստրն է, ունի չորս եղբայր։
Դպրոցական տարիներից Լիան երազել է մոդելային բիզնեսի մասին։ 15 տարեկանում նրա լուսանկարն առաջին անգամ հայտնվել է ամսագրի շապիկին։ Ուսումն ավարտելուց հետո նա տեղափոխվել է Ֆրանսիա, այնուհետև՝ ԱՄՆ[4]։
1995 թվականից սկսել է նկարահանվել գովազդներում, իսկ մեկ տարի անց՝ նորաձևության ցուցադրություններում։ 2005 թվականի գարնանը և ամռանը նրա լուսանկարը տպագրվել է «Վոգ» կանանց նորաձևության մասին ամերիկյան հրատարակության շապիկին։ Ֆորբս ամերիկյան ֆինանսատնտեսական ամսագիրի տվյալներով 2007 թվականին նրա անունը դասվել է ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկի 11-րդ հորիզոնականում։
Նկարահանվել է «Զենքի բարոն», Կեղծ գայթակղություն, «Անապատի ծաղիկը», «Սև ոսկի», «Ջունգլիների կանչը։ Փնտրում եմ Մարսուպիլամին», «Կապիտալ», «Լավագույն առաջարկ» և այլ հայտնի ֆիլմերում։
Լիան հիմնել է «Լիա Քեբեդե» հիմնադրամը, որի առաքելությունն է նվազեցնել մայրական, նորածինների և երեխաների մահացությունը Եթովպիայում և ամբողջ աշխարհում։ Առողջապահական կենտրոնում, որի հետ աշխատել է իր հիմնադրամը, հիվանդանոցային ծննդաբերությունները 12 ամսվա ընթացքում աճել են ավելի քան 50%-ով[5]։
Անձնական կյանք
խմբագրել2000-2013 թվականներին Լիան ամուսնացած է եղել Քեսի Քեբեդեի հետ։ Զույգը բաժանվել է 2013 թվականին, իսկ 2015 թվականին ամուսնալուծվել։ Նրանք ունեն երկու երեխա[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #140937757 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://answersafrica.com/liya-kebede-husband-kassy-daughter.html
- ↑ «Liya Kebede: Model, Mother, Actress, Designer, Activist». 2019 թ․ ապրիլի 30.
- ↑ «The model of perfection». CNN. 2007 թ․ հունիսի 11.
- ↑ Clinton, Chelsea (2013 թ․ հոկտեմբերի 30). «Models and Philanthropists Liya Kebede and Christy Turlington Burns Are Glamour Women of the Year for 2013». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Mohr, Ian (2015 թ․ մայիսի 31). «Model's Split from husband finally made public». Page Six.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիա Քեբեդե» հոդվածին։ |