Լիազորագիր, գրավոր լիազորություն, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց ներկայացվելու համար։

Լինում է ընդհանուր, հատուկ և մեկ անգամվա։ Մի շարք դեպքերում պահանջվում է լիազորագրի նոտարական վավերացում։ Լիազորագրի տրման առավելագույն ժամկետը 3 տարի է, եթե ժամկետը չի նշված՝ մեկ տարի։ Թվական չունեցող լիազորագիրը անվավեր է։ Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Նոտարի վավերացրած լիազորագրին հավասարեցվում են քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պաշտոնատար անձանց կողմից հաստատված լիազորագրերը։ Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ ստորագրությամբ՝ այդ կազմակերպության կնիքի դրոշմամբ։

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել։ Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում։ Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է։ Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող՝ նոտարի վավերացված լիազորագիրը պահպանում է ուժը, մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը։ Լիազորագիր տված անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար այն լիազորված է։ Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 596