Լեսինգ, անհոսք լիճ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կմ հյուսիս–արևմուտք, Արագածի արևելյան գագաթից 3 կմ հյուսիս.-արևելքում՝ 3300 մ բարձրության վրա[1]։
Առաջացել է սառցադաշտային կառի հատակում՝ մորենային արգելափակման հետևանքով։ Մակերեսը 0,016 կմ² է, առավելագույն խորությունը՝ 2,5 մ, ջրի ծավալը՝ 18800 մ³։ Ջուրը մաքուր է, սառնորակ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը 9 °C է։ Սնումը հալոցքային է։ Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն-Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում[2]։
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 51 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 580 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 585)։
|