Լեռնային հիվանդություն
Լեռնային հիվանդություն կամ բարձունքային հիվանդություն, բարձրալեռնային շրջաններին բնորոշ հիվանդություն, որը հիմնականում պայմանավորված է թթվածնային անբավարարությամբ (հիպոքսիա)։ Լեռնային հիվանդության ախտանիշների ի հայտ գալը կախված է հիմնականում տեղանքի բացարձակ բարձրությունից, աշխարհագրական լայնությունից և յուրաքանչյուր մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումից։ Բարձր լեռներում մարդու օրգանիզմի կլիմայավարժեցումը տևում է մի քանի օր։
Լեռնային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | առողջական խնդիր և համախտանիշ |
Պատճառ | անոքսիա |
Հիվանդության ախտանշաններ | cerebral edema?[1], անորեքսիա[2], սրտխառնոց[2], փսխում[2], թուլություն[2], հոգնածություն[2], գլխապտույտ[2], գիտակցության կորուստ[2], Անքնություն[2], արագաշնչություն[2], Հաճախասրտություն[2], Քթային արյունահոսություն[2], հազ[2] և խոնավություն[2] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 993.2 |
ՀՄԴ-10 | T70.2 |
Բուժում | ֆարմակոթերապիա |
Acute mountain sickness Վիքիպահեստում |
Լեռնային տարածաշրջաններ | Լեռնային հիվանդության սկիզբը(բացարձակ բարձրությամբ) | Լեռնային հիվանդության ընթացքի փոփոխությունները | Կլիմայավարժեցման տևողությունը /օր |
---|---|---|---|
Պատագոնիա | 1000 | - | 1 |
Կամչատկա | 1500 | 2500,3500 | 1 |
Սկանդինավյան թերակղզի | 2000 | - | 2 |
Ալպեր | 2500 | 3500 | 3 |
Կովկաս | 3000 | 4000 | 4 |
Կանադայի և ԱՄՆ-ի արևմուտքի լեռներ | 3000 | 4000 | 4 |
Ալթայ և Պամիր | 3700 | 4700,5700 | 5-7 |
Տյան Շան | 3800 | 4800,5800 | 5-7 |
Հիմալայներ, Կարակորում | 5000 | 6000,7000 | 7-8 |
Ավելի քան 4000 մ բարձրանալիս մարդու աշխատունակությունը նվազում է 20%-ով, իսկ 5500մ բարձրության վրա՝ գրեթե 50%-ով[3]։
Նկարագրություն
խմբագրելԲարձունքային հիվանդությունը սկիզբ է առնում առանձին օրգանների, համակարգերի, առաջին հերթին կենտրոնական նյարդային համակարգի բջիջների գործունեության խախտման ժամանակ, որն առաջանում է թթվածնային քաղցի՝ թերթթվածնարյունության՝ հիպօքսիայի պատճառով։ Մինչև 3000 մ բարձրության վրա օրգանիզմում թթվածնային անբավարարությունը փոխհատուցվում է թոքային գազափոխանակության ուժեղացմամբ (շնչառության հաճախացում և խորացում), էրիթրոցիտների, հեմոգլոբինի քանակության մեծացմամբ և արյան հոսքի արագացմամբ։ Ծովի մակերևույթից 3–4 կմ–ից ավելի բարձրության վրա հիպօքսիան խորանում է։ Շրջապատող օդում թթածնի անբավարարությունը թոքերում առաջացնում է թթվածնի մասնակի ճնշման զգալի անկում և նվազեցնում զարկերակային արյան թթվածնային հագեցածությունը։ Բարձունքային հիվանդության բնորոշ ախտանիշներն են՝ հևոց, սրտխփոց, գլխապտույտ, աղմուկ ականջներում, գլխացավ, սրտխառնոց, մկանային թուլություն, քրտնարտադրություն, աշխատունակության անկում, քնկոտություն, տեսողության վատացում ևն։ Ախտանշանների զարգացումը կրում է փուլային բնույթ և կախված է բարձրանալու արագությունից և օրգանիզմի մարզվածության աստիճանից։ 6–8 կմ բարձրության վրա հիվանդագին ախտանիշները դառնում են խիստ վտանգավոր։ Ծովի մակերևույթից 8,5–9 կմ այն սահմանն է, որից ավելի մարդն առանց թթվածնային հարմարանքների ի վիճակի չէ բարձրանալ։ Բուժումը՝ բարձրությունից իջեցում, սրտային դեղամիջոցներ, մուգ թեյ կամ սուրճ, ծանր դեպքերում՝ թթվածնի ներշնչում։ Կանխարգելումը՝ բարձրություններ բարձրանալիս, հատուկ սարքերի օգնությամբ թթվածնի ներշնչում։ Բարձունքային հիվանդության տարատեսակներից է լեռնային հիվանդությունը, որի առաջացմանը նպաստում են ոչ միայն թթվածնի անբավարարությունը, այլև ֆիզիկական հոգնածությունը, սառեցումը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը և այլն։ Բարձունքային կլիմայավարժեցումը թուլացնում է ախտանշանները։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 331)։ |