Լեչխում
Լեչխում (վրաց.՝ ლეჩხუმი), պատմական երկրամաս Վրաստանի հյուսիսարևմտյան հատվածում՝ Ռիոն և Ցխենիսծղալի գետերի ավազանների միացման տեղում։ Լեչխումի պատմական երկրամասը գտնվում է ժամանակակից Վրաստանի Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթի մխարեի տարածքում[1]։
Երկիր | Վրաստան |
---|---|
Կարգավիճակ | պատմական երկրամաս |
Մտնում է | Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ |
Վարչկենտրոն | Ցագեր |
Հիմնական լեզու | վրացերեն |
Կրոնական կազմ | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Տարածք | 722 |
Զբաղեցնում է Ցագերի, մասամբ նաև Ծղալտուբոյի և Ամբրոլաուրիի շրջանների տարածքում։ Լեչխումի արևմուտքում գտնվում է Մեգրելիայի երկրամասը, հյուսիսում՝ Սվանեթը, իսկ արևելքում՝ Ռեճան։
Լեչխումից հարավ ընկած է Իմերեթին, որը Վրաստանի հնագույն պատմական շրջաններից մեկն է, ինչպես նաև ժամանակակից Վրաստանի 9 մարզերից կամ մխարեներից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ საქართველოს ისტორიის ნარკვევები, ტ. 4, თბ., 1973
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լեչխում կատեգորիայում։ |