Լեոպոլդո Ալաս ի Ուրենյա (իսպ.՝ Leopoldo Alas y Ureña, ապրիլի 25, 1852(1852-04-25)[2][3][4][…], Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[5] - հունիսի 13, 1901(1901-06-13)[2][3][4][…], Օվիեդո, Օվիեդո, Իսպանիա[5]), իսպանացի գրող, 19-րդ դար վերջի մեծագույն գրաքննադատներից մեկը[6]։

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյա
Ծննդյան անունիսպ.՝ Leopoldo Enrique García-Alas y Ureña[1]
Ծնվել էապրիլի 25, 1852(1852-04-25)[2][3][4][…]
ԾննդավայրՍամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա[5]
Վախճանվել էհունիսի 13, 1901(1901-06-13)[2][3][4][…] (49 տարեկան)
Վախճանի վայրՕվիեդո, Օվիեդո, Իսպանիա[5]
Գրական անունClarín
Մասնագիտությունվիպասան, գրող, համալսարանի դասախոս, լրագրող, գրական քննադատ և իրավաբան
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունՕվիեդոյի համալսարան և Մադրիդի կենտրոնական համալսարան
Գրական ուղղություններռեալիզմ և նատուրալիզմ
Ուշագրավ աշխատանքներLa Regenta? և Q16636356?
ԱշխատավայրՕվիեդոյի համալսարան և Սարագոսայի համալսարան
Պարգևներ
ԱզգականներLeopoldo Alas Mínguez?
 Leopoldo Alas y Ureña Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան ծնվել է 1852 թվականին ապրիլի 25-ին Սամորայում, նրա մանկությունն անցել է Լեոնում և Գվադալախարայում, 1865 թվականին տեղափոխվել է Օվիեդո։ 1871-1878 թվականներին աշխատել է որպես լրագրող Մադրիդում։ 1883 թվականին վերադարձել է Օվիդեո ՝ որպես հռոմեական իրավունքի պրոֆեսոր։

Գրականության մեջ Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան առավել լավ հայտնի է «Կլարին» կեղծանունով (իսպ.՝ Clarín, «եղջյուր»)։ Որպես քննադատ՝ նա եղել է նատուրալիզմի կողմնակից, բայց որպես գրող նրա ստեղծագործությունները ավելի շատ վերաբերել են քննադատական ռեալիզմին։ Ալաս ի Ուրենիան համարվում է ոգեշնչում իսպանացի երիտասարդ գրողների մի ամբողջ խմբի համար, որոնք հրաժարվել էին 19-րդ դարի երկրորդ կեսի ռոմանտիկական գրականությունից։

Ալաս ի Ուրենյայի ամենահայտնի վեպերն են՝ «Տիրակալուհի» («Ռեգենտուհի», La Regenta, 1884) և «Նրա միակ որդին» (Su único hijo, 1890), որոնցում նա խիստ քննադատել է արիստոկրատիային և նվիրապետությունը բուրժուալ-լիբերալական տեսանկյունից։

Լեոպոլդո Ալաս ի Ուրենյան հայտնի է նաև «Գրականությունը 1881 թվականին» հոդվածների ժողովածուով («La literatura en 1881», 1882, Արմանդո Պալասիո Վալդես]]ի հետ միասին)։

1974 թվականին իսպանացի ռեժիսոր Գոնսալո Սուարեսը նկարահանել է «Ռեգենտուհի»[7] ֆիլմը Կլարինի համանուն վեպի հիման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://portal.uc3m.es/portal/page/portal/instituto_figuerola/programas/phu/diccionariodecatedraticos/lcatedraticos/garciaalasyurena_l
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pérez J. I. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Алас-и-Уренья Леопольдо // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. Vieira, Estela (2012). Interiors and Narrative: The Spatial Poetics of Machado de Assis, Eça de Queirós, and Leopoldo Alas. Bucknell University Press. էջ 27.
  7. Film «La Regenta»

Գրականություն

խմբագրել
  • Алас, Леопольдо // Большая советская энциклопедия : в 66 т. (65 т. и 1 доп.) / гл. ред. О. Ю. Шмидт. — М. : Советская энциклопедия, 1926—1947.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոպոլդո Ալաս ի Ուրենյա» հոդվածին։