Լեոն Սահակով
Լեոն Նիկոլայի Սահակով (նոյեմբերի 30, 1909, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1969), ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Լեոն Սահակով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1909 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 10, 1988 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1935) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0754286 |
Կենսագրություն
խմբագրելԼեոն Սահակովը ծնվել է 1909 թվականին Ալեքսանդրապոլ քաղաքում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1935 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերգեյ Էյզենշտեյնի արվեստանոցը։ 1935 թվականից եղել է Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսորը 1938-1941 թվականներին Մոսֆիլմում աշխատելուն զուգահեռ եղել է Մոսկվայում Կիևի շրջկոմի ՀամԼԿԵՄ քարտուղարը, Սոյուզդետֆիլմ կինոստուդիայի փոխտնօրենը, 1943-1945 թվականներին՝ Փաստագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի ռազմաճակատային կինոընկերությունների պետը։ Իր ֆիլմերի սցենարների համահեղինակն է[1]։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1984 | Ռեպորտաժ կրակի գծից |
1979 | Крутое поле |
1970 | Ծովը կրակի մեջ է |
1967 | Գարունը Օդերում |
1965 | Տարվա երեք եղանակ |
1960 | Վերջին կրակոցները |
1958 | Պատերազմի ճանապարհներին |
1953 | Տափաստանային լուսաբացներ |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1984 | Ռեպորտաժ կրակի գծից |
1979 | Крутое поле |
1970 | Ծովը կրակի մեջ է |
1967 | Գարունը Օդերում |
1965 | Տարվա երեք եղանակ |
1960 | Վերջին կրակոցները |
1958 | Պատերազմի ճանապարհներին |