Կարակումի ջրանցք
(Վերահղված է Լենինի անվան Կարակումի ջրանցքից)
Կարակումի ջրանցք, ջրանցք Թուրքմենստանում։ Ընդհանուր երկարությունը 1,375 կմ է, որից 450 կմ նավարկելի է։ Ջրանցքը Ամուդարյա գետի ջրերը փոխադրում է երկրի սակավաջուր հատվածները ոռոգելու նպատակով։
Շինարարությունն սկսվել է 1954 թվականին և ավարտվել 1988 թվականին։ Կարակումի ջրանցքով ոռոգվող հողատարածության մակերեսը 300 հազար հեկտար է, արոտավայրերինը՝ 5 միլիոն հեկտար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 299)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարակումի ջրանցք» հոդվածին։ |