Լենա Չեն
Լենա Չեն (օգոստոսի 13, 1987, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ֆեմինիստ նկարչուհի, գրող և ակտիվիստ, որն ապրում է հիմնականում Բեռլինում և Լոս Անջելեսում։ Չենը Հարվարդի համալսարանում սովորել է սոցիոլոգիա և մասնագիտացել կանանց, սեռաբանության և գենդերային ինքնության ուսումնասիրության մեջ։ Նրա ստեղծագործություններն հասցեագրված են կնոջ ինքնության, ներաշխարհի, մտերմության և ցավերի բացահայտմանը։
Լենա Չեն | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Հարվարդի քոլեջ |
Մասնագիտություն | սեռական դաստիարակության մասնագետ և բլոգեր |
Lena Chen Վիքիպահեստում |
Ստեղծագործություն
խմբագրելԱրձակ աշխատություններ
խմբագրել2006 թվականի օգոստոսին Լենան սկսեց վարել «Սեռը և եղինջը» բլոգը։ Նրա առաջին դեմքով դատողությունները սեռական փորձառության և Ամերիկայի առաջնակարգ ակադեմիական կրթական հաստատության ուսանողուհու կյանքի մասին, առաջ բերեց կրթական ավանի վրդովմունքը և կտրուկ հայտնվեց մեդիայի ուշադրության կենտրոնում[1][2]։ Արագ վերածվելով հակասական կերպարի, նա ոմանց կողմից արժանացավ պարսավանքի և քննադատվեց իր բարոյականու��յան համար[3], ոմանց կողմից էր արժանացավ գովասանքի իր անկեղծ սեռային երկխոսություն վարելու համարձակության համար[4]։ Նրա հոդվածները հայտնվեցին « The American Prospect»-ում[5], «The Boston Globe»-ում[6] և «The Sydney Morning Herald»-ում[7]։ Շարունակելով իր նախկին ընկերոջ հետ 2009 թվականին հիմնած «Վրեժխնդիր պոռնոյի» հրատարակությունը (առանց հեղինակների համաձայնության նրանց սեռական բնույթի պատկերների կամ տեսանյութերի հրապարակում), Չենը և նրա զուգընկերը դարձան առցանց ահաբեկությունների և հալածանքի առարկա։ Հետագա հինգ տարիներին նա շարունակեց վարել իր բլոգը՝ ի հեճուկս հարձակումների և սպառնալիքների, մինչև 2013 թվականի ապրիլը, երբ հեռացավ ակտիվ ստեղծագործական կյանքից[8]։
Նկարչություն
խմբագրել2017 թվականին նա բահահայտեց, որ ինքը Բեռլինում ապրել է մեկ այլ անվան ներքո՝ Էլլե Փերիլ, որպես տառապալից արվեստի կրող՝ Փերֆորմանսի մի տարատեսակ, որտեղ արտահայտվում են դժվարություններ, ինչպիսիք են ցավը, մենությունը կամ ուժասպառությունը։ Որպես «Վրեժխնդիր պոռնոյի» շարունակություն, նա նկարիչների համար մերկ կեցվածք էր ընդունում Բեռլինում[9] և իր կյանքի փաստավավերագրությունը, որպես Էլլե Փերիլ, անհատական ցուցադրության ներկայացրեց S0MA պատկերասրահում[10]։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Լոս Անջելեսի «Մարդկային ռեսուրսներ»[11] և «Transmediale» արվեստի և թվային մշակույթի պատկերասրահներում[12]։
Ակտիվիզմ
խմբագրել2010 թվականին Լենա Չենը մասնակցեց ֆեմինիստական «Դուրս ելնելու օրը» արշավի կազմակերպմանը[13] և «Վերանայելով կուսւոթյունը» կոնֆերանսին[14]։
Հետագա կյանք
խմբագրելՄինչև 2018 թվականը Չենը հետևում էր թողել իր համալսարանական հայտնիությունը և ըստ Նյու Յորք Թայմսի, «իր ժամանակը նվիրում էր գեղարվեստական ցուցադրություններ և միջոցառումներ կազմակերպելուն, որոնք միտված էին շահագործման ենթարկված կանանց օգնել հաղթահարելու հոգեբանական տրավման»[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Jennie Yabroff (February 25, 2008), Campus Sexperts, Newsweek.
- ↑ Susannah Breslin (May 30, 2008), Those dirty girls Արխիվացված 2009-08-08 Wayback Machine, Salon.com. Retrieved September 3, 2009.
- ↑ Lucy Caldwell, (February 7, 2007), Dirty Secrets, The Harvard Crimson. Retrieved September 3, 2009.
- ↑ Randall Patterson (March 30, 2008), Students of Virginity, The New York Times. Retrieved September 3, 2009.
- ↑ Lena Chen (February 17, 2010), The Chastity Ring-Around
- ↑ Lena Chen (May 13, 2007), Meet The Roommates
- ↑ Lena Chen (April 1, 2011), Wedded To A False Premise
- ↑ Gordon, Claire (2013 թ․ դեկտեմբերի 12). «Sex, lies and the Internet: The tale of Lena Chen». Al Jazeera America. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Sophie Fenella Robins, (June 21, 2017), [1], Broadly
- ↑ «Yellow Matters: The Life & Death of Elle Peril». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Human Resources
- ↑ transmediale Marshall McLuhan Projects 2018
- ↑ Kelsey Wallace (March 21, 2011), Come Out, Come Out, Wherever You Are! Արխիվացված 2020-06-13 Wayback Machine, Bitch.
- ↑ Lux Alptraum (May 4, 2010), Rethinking Virginity—And Examining Our Assumptions About Sex Արխիվացված 2017-03-28 Wayback Machine, Jezebel.com.
- ↑ Alptraum, Lux (2018 թ․ հուլիսի 22). «There Is Life After Campus Infamy». New York Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենա Չեն» հոդվածին։ |