Լենա Նազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Նազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենա Ռաֆայելի Նազարյան (մարտի 9, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1], «Իմ քայլը» խմբակցության անդամ (2019-2021)։ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր[2], «Ելք» խմբակցության ղեկավար (2018-2019)։ ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
Լենա Նազարյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14 | |||
| |||
2018 սեպտեմբերի 12 - 2019 հունվարի 14 | |||
Նախորդող | Նիկոլ Փաշինյան | ||
| |||
2019 հունվարի 15 - 2021 օգոստոսի 2 | |||
| |||
2021 օգոստոսի 2-ից | |||
Կուսակցություն՝ | «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն | ||
Կրթություն՝ | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ | ||
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | մարտի 9, 1983 (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Ռաֆայել Նազարյան | ||
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1983 թվականի մարտի 9-ին Երևանում, Հայկական ԽՍՀ[2]։
Կրթություն
խմբագրել2007 թվականին ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, միաժամանակ՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցի մեկամյա դասընթացը։ 2014 թվականին ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտը[2]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2005-2009 թվականներին աշխատել է «Հետք» շաբաթաթերթում որպես լրագրող։
- 2008-2009 թվականներին աշխատել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում որպես լրագրող։
- 2008-2009 թվականներին «Եվրոպական կամավորական ծառայության» շրջանակում եղել է կամավոր Ռումինիայում։
- 2009-2015 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում որպես ընտրական ծրագրերի համակարգող։
- 2015-2016 թվականներին աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի» շրջակա միջավայրի մոնիտորինգի ծրագրի համակարգող[2]։
2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ։ 2016 թվականին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ[2]։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով[2]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ ԱԺ 6-րդ գումարման հաշվիչ հանձնախմբի անդամ է[2]։ 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև` 2019 թվականի հունվարի 14-ը «Ելք» խմբակցության ղեկավար։
- 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
- 2019-2021 թվականներին` ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր։ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ (2021-2022), արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։
Պարգևներ
խմբագրել2013 թվականին «Ասպարեզ» լրագրողների ակումբի կողմից արժանացել է «Խոսքի ազատություն» մրցանակին[2]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է Պետգույքի վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ[2]։