Լեյտենանտ (հին գերմ.՝ Leutenant, ֆր.՝ lieutenant նշանակում է «տեղակալ»), բազմաթիվ երկրների զինված ուժերում կրտսեր սպայական կազմի աստիճանակարգ, զինվորական կոչում։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ Ֆրանսիայում 15-րդ դարում «լեյտենանտ» սկսեցին անվանել հրամանատարական կազմի անձանց, որոնք զբաղեցնում էին ջոկատների հրամանատարների տեղակալների (15-րդ դարի վերջից՝ վաշտի հրամանատարների տեղակալներ), իսկ նավատորմում՝ նավապետի տեղակալների պաշտոնը[1]։ 17-րդ դարի երկրորդ կեսից Ֆրանսիայում և այլ երկրներում լեյտենանտը բանակում և նավատորմում զինվորական կոչում է։

Իսպանիայում 15-16-րդ դարերում նույն պաշտոնը կոչվում էր «lugar teniente» կամ ուղղակի «teniente»:

Ռուսական կայսրությունում 1701-1917 թվականները լեյտենանտի աստիճանակարգը գոյություն ուներ միայն կայսերական նավատորմում, այլ զորքերի տեսակներում դրան համապատասխանում էին տարբեր աստիճանակարգեր։

Ժամանակակից լեյտենանտական կոչմանը համապատասխանում են նախահեղափոխական փոխ-տեղակալի աստիճանակարգը Լեհաստանի զինված ուժերում, երկրորդ լեյտենանտի կոչումը ամերիկյան և բրիտանական բանակներում, չինական շաո վէյ (չինարեն՝ 少尉) կոչումը և արաբական մուլյազիմ (արաբ․՝ ملازم‎‎) կոչումները։

Լիտվական մեծ իշխանությունների զինված ուժերում լեյտենանտի աստիճանակարգին համապատասխանում է փոխ-տեղակալի կոչումը։

Լեյտենանտը համարվում է սպայական սկզբնական կոչումներից մեկը և շնորհվում է ԲՈՒՀ-ի ռազմական կաֆեդրան և բարձրագույն ռազմական ուսումնարանը (բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն, որը կարող է լինել ռազմական ուսումնարան, ինստիտուտ, համալսարան կամ ակադեմիա) ավարտելուց հետո։ Մոտոհրաձգային, օդադեսանտային, տանկային, ինժեներական և հրետանային զորքերում լեյտենանտը, ով հրամանատարական ԲՈՒՀ է ավարտել, սովորաբար համարվում է դասակի հրամանատար։ Ռազմածովային նավատորմի, ռազմա-օդային ուժերի, հակաօդային պաշտպանության, օդատիեզերական ուժերի և ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի լեյտենանտները պաշտոնները զբաղեցնում են ավարտած ուսումնական հաստատության ուղղվածությանը համաձայն։

Լեյտենանտ կոչումը ՀՀ Զինված ուժերում

խմբագրել
 
«ՀՀ ԶՈՒ լեյտենանտ» զինվորական կոչում

«Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է՝

  1. ռազմաուսումնական հաստատություններ ավարտած՝ սպայական կոչում չունեցող զինծառայողներին.
  2. բարձրագույն ուսումնական հաստատությունների այն շրջանավարտներին (բակալավր, մագիստրոս, ասպիրանտ), որոնք ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները.
  3. սպայական պաշտոնի նշանակված ենթասպաներին, եթե ստացել են բարձրագույն կրթություն.
  4. պայմանագրային զինվորական ծառայության ընդունված եւ սպայական պաշտոնի նշանակված քաղաքացիներին (զինծառայողներին), որոնք ունեն համապատասխան ռազմահաշվառական մասնագիտությանը հարակից բարձրագույն մասնագիտական կրթություն.
  5. 5 եւ ավելի տարի, ենթասպայական պաշտոնում ծառայած՝ բարձրագույն կրթություն ունեցող, դրական բնութագրվող ենթասպաներին՝ զորացրվելու դեպքում.
  6. բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող պահեստազորայիններին, եթե ավարտել են ուսումնական հավաքներն ու հանձնել համապատասխան քննություններ.
  7. կրտսեր լեյտենանտներին՝ կոչումը կրելու սահմանված ժամկետը լրանալիս, եթե ստացել են բարձրագույն կրթություն[2]
Ռազմական կոչումների հերթականությունը
Կրտսեր կոչում
Կրտսեր լեյտենանտ

 
Լեյտենանտ
Ավագ կոչում
Ավագ լեյտենանտ

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Խորհրդային ռազմական հանրագիտարան. Մոսկվա. 1979. էջ 4. {{cite book}}: Text "597" ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Հայաստանի Հանրապետության Օրենքը Զինվորական ծառայության անցնելու մասին:

Գրականություն

խմբագրել
  • Лейтенант // «К-22» — Линейный крейсер / [под общ. ред. Н. В. Огаркова]. — М. : Военное изд-во М-ва обороны СССР, 1979. — (Советская военная энциклопедия : [в 8 т.] ; 1976—1980, т. 4).
  • Чаропка Станіслаў. Станаўленне сістэмы знакаў адрознення ў арміі ВКЛ // Актуальные проблемы в изучении и преподавании общественно-гуманитарных дисциплин: сб. статей. — Витебск, 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյտենանտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 536