Լեզվաբորբ
Լեզվաբորբ(գլոսիտ), լեզվի ցավոտություն կամ ավելի սովորաբար բորբոքում, լեզվի թիկնային մակերևույթի դեպապիլյացիայով (լեզվային պապիլայի կորուստ), թողնելով հարթ և էրիթեմատոզ մակերես[1][2] (երբեմն հատուկ անվանում են ատրոֆիկ գլոսիտ)։ Ավելի լայն իմաստով գլոսիտը կարող է նշանակել ընդհանուր լեզվի բորբոքում[3]։ Գլոսիտը հաճախ առաջանում է սննդային անբավարարության պատճառով և կարող է լինել առանց ցավ կամ առաջացնել անհարմարություն։ Գլոսիտը սովորաբար լավ է արձագանքում բուժմանը, եթե պատճառը բացահայտվում և շտկվում է։ Լեզվի ցավը, որն առաջանում է գլոսիտից, տարբերվում է բերանի այրվող համախտանիշից (անգլ.՝ burning mouth syndrome) որտեղ լեզվի արտաքին տեսքի ոչ մի բացահայտ փոփոխություն չկա, և չկան ճանաչելի պատճառներ[4]։
Լեզվաբորբ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | աղեստամոքսաբանություն |
Glossitis Վիքիպահեստում |
Ախտանիշներ
խմբագրելԿախված գլոսիտ բառի ճշգրիտ իմաստից, նշաններն ու ախտանիշները կարող են ներառել․
- Լեզվի հարթ, փայլուն տեսք, որը պայմանավորված է լեզվային պապիլայի կորստով։
- Լեզվի գույնը փոխվում է, սովորաբար դառնում է ավելի մուգ կարմիր, քան առողջ լեզվի սովորական սպիտակա-վարդագույն գույնը։
- Լեզուն այտուցվում է
- Ծամելու, կուլ տալու կամ խոսելու դժվարություն (լեզվի ցավի կամ լեզվի այտուցի պատճառով)։
- Այրման զգացողություն[1]
Կախված հիմքում ընկած պատճառ��ց, կարող են լինել լրացուցիչ նշաններ և ախտանիշներ, ինչպիսիք են գունատությունը, բերանի խոռոչի խոցը և անկյունային խեյլիտը[1]։
Պատճառներ
խմբագրելՊատճառներն են՝ լեզվի տեղային վնասվածքները, հյուսվածքների տեղային ռեակտիվության իջեցումը, ավիտամինոզները, սնուցման անբավարարությունները և այլն։
Լեզվաբորբ հաճախ հանդիսանում է ներքին օրգանների մի շարք հիվանդությունների ախտանշան։ Այսպես, օրինակ, «քութեշային լեզու», չոր «ծալքավոր լեզու»՝ ստամոքս–աղիքային հիվանդությունների ժամանակ, «հարթ ապաճական լեզու»՝ արյան հիվանդությունների և «շախմատային լեզու»՝ ավիտամինոզ pp-ի դեպքում։ Հազվադեպ լեզվաբորբ զարգանում է որոշ դեղորայքների ընդունումից հետո։
Անեմիաներ
խմբագրելԵրկաթի դեֆիցիտային անեմիան հիմնականում պայմանավորված է արյան կորստով, ինչպես, օրինակ, կարող է առաջանալ դաշտանի կամ ստամոքս-աղիքային արյունահոսության ժամանակ։ Դա հաճախ հանգեցնում է դեպապիլյացիայի, ատրոֆիկ գլոսիտի՝ տալով լեզվին ճաղատ և փայլուն տեսք, շուրթերի և լորձաթաղանթների գունատության հետ միասին միտում ունի հասնելու մինչև բերանի խառաչի կրկնվող խոց[5] և խեյլիտ (լեզվի այտուցվածություն)[6]։ Երկաթ դեֆիցիտային սակավարյունության դեպքում լեզվի տեսքը նկարագրվել է որպես ցրված կամ բծավոր ատրոֆիա՝ փափկությամբ կամ այրվածքով[7]։ Երկաթ դեֆիցիտային անեմիայի պատճառներից մեկը սիդերոպենիկ դիսֆագիան է (Պլամեր-Վինսոն կամ Փաթերսոն-Բրաուն-Քելի համախտանիշ) որը բնութագրվում է նաև կերակրափողի թաղանթով և դիսֆագիայով։[5]
Պերնիցիոզ անեմիան սովորաբար առաջանում է ստամոքսի պարիետալ բջիջների աուտոիմուն ոչնչացման հետևանքով,պարիետալ բջիջները արտազատում են ներքին գործոն, որն անհրաժեշտ է վիտամին B12-ի կլանման և տեղափոխման համար։ Վիտամին B12-ի պակասը հանգեցնում է մեգալոբլաստիկ անեմիայի և կարող է դրսևորվել որպես գլոսիտ։ Վիտամին B12-ի պակասի դեպքում լեզվի տեսքը բնութագրվում է «կրակոտ կարմիր և ցավոտ»[5]։ Կարող են լինել գծային կամ բծավոր կարմիր վնասվածքներ[1]։
Վիտամին B պակաս
խմբագրելՎիտամին B1-ի պակասը (թիամինի պակաս) կարող է առաջացնել գլոսիտ[6]։ Վիտամին B2-ի պակասը (առիբոֆլավին) կարող է առաջացնել գլոսիտ,ինչպես նաև անկյունային խելիտ,խելիոզ,ծայրամասային նեֆրոպաթիա և ուրիշ այլ ախտանիշներ[6]։ Վիտամին B2-ի պակասից գլոսիտը նկարագրվում է որպես մագենտա[8]։ Վիտամին B3-ի (պելագրա) պակասը կարող է առաջացնել գլոսիտ[6]։ Վիտամին B6-ի դեֆիցիտը (պիրիդոքսինի պակասը) կարող է առաջացնել գլոսիտ, ինչպես նաև անկյունային խեիլիտ, խեյլոզ, ծայրամասային նեֆրոպաթիա և սեբորեային դերմատիտ[6]։ Ֆոլաթթվի անբավարարությունը (վիտամին B9-ի պակասը) կարող է առաջացնել գլոսիտ, ինչպես նաև մակրոցիտար անեմիա, թրոմբոցիտոպենիա, լեյկոպենիա, փորլուծություն, հոգնածություն և, հնարավոր է, նյարդաբանական նշաններ[6]։ Բացի վերը քննարկված վնասակար անեմիայից, վիտամին B12-ի պակասի ցանկացած այլ պատճառ կարող է առաջացնել գլոսիտ[6]։
Վարակներ
խմբագրելԲակտերիալ,վիրուսային և սնկային վարակները կարող են առաջացնել գլոսիտ։ Լեզվի քրոնիկ Կանդիդա վարակը կարող է առաջացնել ատրոֆիկ գլոսիտ, որը հայտնի է որպես միջին ռոմբոիդ գլոսիտ[9]։
Սիֆիլիսն այժմ համեմատաբար հազվադեպ է, բայց երրորդական փուլը կարող է առաջացնել ցրված գլոսիտ և լեզվային պապիլայի ատրոֆիա, որը կոչվում է «սիֆիլիտիկ գլոսիտ»[1],«լյուետիկ գլոսսիտ» կամ «երրորդային սիֆիլիսի ատրոֆիկ գլոսիտ»[7]։ Պատճառը Տրեպոնեմա պալլիդումն է և դա սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է։
Այլ պատճառներ
խմբագրելՈրոշ պայմաններ կարող են նպաստել գլոսիտի զարգացմանը թերսնուցման կամ մալարբսորբցիայի միջոցով[6],ինչը ստեղծում է վերը նկարագրված սննդային թերությունները, թեև թվարկված որոշ պայմանների մեջ կարող են ներգրավվել այլ մեխանիզմներ։
- ալկոհոլիզմ[6]
- Սփրու (ցելիակիայի հիվանդություն[10] կամ արևադարձային սփրու), երկրորդական սննդային թերությունների պատճառով[6]
- Կրոնի հիվանդություն[6]
- Ուիփլի հիվանդություն[6]
- Գլյուկագոնոմա[6]
- Քաուդենի հիվանդություն[6]
- Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ)[6]
- Կարցինոիդ համախտանիշ[6]
- Կվաշիորկոր ամիլոիդոզ[6]
- Վեգանիզմ և այլ հատուկ սննդակարգեր՝ առանց B12 հավելումների[1]
- Վատ խոնավացում և ցածր թուք բերանում, ինչը բարենպաստ միջավայր է հանդիսանում բակտերիաների բազմացման համար
- Մեխանիկական գրգռում կամ վնասվածք այրվածքներից ատամների կոպիտ եզրերից կամ ատամնաբուժական սարքերից կամ այլ վնասվասումներից
- Լեզվի ծակող[11] գլոսիտի պատճառ կարող է լինել զարդով պատճառված մշտական գրգռումը և Կանդիդա ալբիկանսի գաղութացումը տեղում կամ զարդի վրա[12]
- Գրգռիչների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտը,ալկոհոլը,տաք սնունդը և համեմունքները
- Ալերգիկ ռեակցիա ատամի մածուկեր,բերանի լվացման, շնչառությունը թարմացնող միջոցների,ներկանյութեր հրուշակեղենի մեջ,պլաստիկ պրոթեզներում կամ ամրացնող սարքերում կամ արյան ճնշման որոշ դեղամիջոցներ(ԱՓՖ-ի արգելակիչներ)
- Գանգլիոնային արգելակիչների ընդունում (օրինակ՝ տուբոկուարին, մեքամիլամին)
- Ժառանգականություն
- Ալբուտերոլ (բրոնխալայնիչ)
Լեզվի ցավը կարող է լուրջ հիվանդությունների ցուցիչ լինել, և գրեթե միշտ արժանի է բժշկի կամ ատամնաբույժի ուշադրությանը։
Ախտորոշում
խմբագրելԴասակարգում
խմբագրելԳլոսիտը կարող է դասակարգվել որպես լեզվի հիվանդությունների կամ ստամոքս-աղիքային հիվանդությունների խումբ[3]։ Այն կարող է լինել առաջնային,երբ հիմքում պատճառը բացակայում է, և երկրորդային երբ այն հանդիսանում է այլ վիճակի արդյունք[2]։ Այն կարող է լինել սուր կամ քրոնիկ[3]։ Ընդհանուր առմամբ, կան գլոսիտի մի քանի կլինիկական ձևեր, որոնցից ոմանք ավելի տարածված են, քան մյուսները։
Ատրոֆիկ գլոսիտ
խմբագրելԱտրոֆիկ գլոսիտը, որը նաև հայտնի է որպես ճաղատ լեզու[2], հարթ լեզու, Hunter glossitis, Moeller glossitis կամ Möller-Hunter glossitis[13] պայման է, որը բնութագրվում է հարթ փայլուն լեզվով, որը հաճախ փափուկ/ցավոտ է[14] որն էլ պայմանավորված է լեզվային պապիլայի ամբողջական ատրոֆիայով[2]։ Թիկնային լեզվի մակերևույթը կարող է ախտահարվել ամբողջությամբ կամ առանձին հատվածներով, և կարող է առաջացնել այրման զգացողություն,ցավ կամ կարմրություն[15]։ Ատրոֆիկ գլոսիտը ոչ սպեցիֆիկ է[15] և ունի բազմաթիվ պատճառներ,որոնք սովորաբար կապված են երկաթ պակասուրդային անեմիայի,պերնիցիոզ անեմիայի,վիտամին B կոմպլեքսի անբավարարության հետ[15], չհայտնաբերված և չբուժված ցելյակի հիվանդություն (որը հաճախ դրսևորվում է առանց աղեստամոքսային տրակտի ախտանիշների)[16][17][18] կամ այլ գործոններ ինչպիսիք են քսերոստոմիան(չոր բերան)։ Չնայած Möller և Hunter glossitis տերմիններն ի սկզբանե օգտագործվել են հատուկ գլոսիտի համար, որը տեղի է ունենում վիտամին B12-ի անբավարարության դեպքում, որը երկրորդային է պերնիցիոզ անեմիայի հետևանքով, դրանք այժմ օգտագործվում են որպես ընդհանուր ատրոֆիկ գլոսիտի հոմանիշներ[13]։ Այս հոդվածում գլոսիտ տերմինը, եթե այլ բան նշված չէ, վերաբերում է ատրոֆիկ գլոսիտին։
Միջին ռոմբոիդ գլոսիտ
խմբագրելԱյս պայմանը բնութագրվում է մշտական էրիթեմատոզ, ռոմբոիդային դեպապիլյացիային ախտահարումով, որը գտնվում է լեզվի թիկունքի կենտրոնական հատվածում հենց պապիլայի դիմաց[1][14]։ Միջին ռոմբոիդ գլոսիտը բերանի խոռոչի կենդիդիոզի տեսակ է և հազվադեպ է առաջացնում որևէ ախտանիշ։ Այն բուժվում է հակասնկային դեղերով։ Նախատրամադրող գործոնները ներառում են կորտիկոստերոիդային սփրեյների և ինհալյատորների օգտագործումը կամ իմունաընկճումը։
Բարորակ միգրացիոն գլոսիտ
խմբագրելՔարտեզային լեզու տարածված վիճակ է, որը սովորաբար ազդում է լեզվի թիկունքային մակերևույթի վրա։ Այն բնութագրվում է դեպապիլյացիայի և էրիթեմայի բծերով, որոնք սահմանակից են ծայրամասային սպիտակավուն գոտում։ Այս բծերը լեզվին տալիս են քարտեզի տեսք, այստեղից էլ՝ անվանումը։ Ի տարբերություն սննդային անբավարարության և անեմիայի պատճառով առաջացած գլոսիտի,քարտեզային լեզվի վնասվածքները ժամանակի ընթացքում շարժվում են լեզվի շուրջը[19]։ Դա պայմանավորված է նրանով,որ հիվանդության հետ լեզվում նոր տարածքներ են ներգրավվում մինչդեռ նախկինում ախտահարված տարածքները բուժվում են՝ տալով շարժվող վնասվածքի տեսք[2]։ Պատճառն անհայտ է, և[20] չկա հատուկ բուժում։ Հազվադեպ են լինում վնասվածքների հետ կապված որևէ ախտանիշ, սակայն երբեմն կարող է լինել այրոցի զգացում, որը սրվում է տաք, կծու կամ թթվային մթերքներ ուտելով։ Ոմանք քարտեզային լեզուն համարում են ճեղքված լեզվի վաղ փուլ, քանի որ այս երկու պայմանները հաճախ հանդիպում են համակցված[21]։
Երկրաչափական գլոսիտ
խմբագրելԵրկրաչափական գլոսիտ, որը նաև կոչվում է հերպեսային երկրաչափական գլոսիտ[3], տերմին է ոմանք կապում են քրոնիկական ախտահարման հետ, որը կապված է հերպես սիմպլեքս վիրուսի (HSV) տ իպի Iվարակի հետ[22] որի մեջ լեզվի միջնագծում կա խորը ճեղքվածք, որը բազմաթիվ ճյուղեր է տալիս[7]։ Վնասվածքը սովորաբար շատ ցավոտ է, և ճեղքերի խորքում կարող է լինել էրոզիա։ Նմանատիպ ճեղքված վնասվածքները, որոնք կապված չեն HSV-ի հետ,կարող են առաջանալ ճեղքված լեզվով, ցավոտ չեն[22]։ Անունը գալիս է ճեղքերի երկրաչափական ձևից, որոնք երկայնական, խաչաձև կամ ճյուղավորված են[23]։ Այն նկարագրված է իմունային անբավարարությամբ մարդկանց մոտ, օրինակ. ովքեր ունեն լեյկոզ:Այնուամենայնիվ հերպես սիմպլեքսի և երկրաչափական գլոսիտի մինչև կապը վիճարկվում է ներբերանային հերպեսային վնասվածքների ախտորոշման ոսկե ստանդարտ մեթոդների բացակայության և իմունային անբավարարությամբ անձանց մոտ վիրուսների ասիմպտոմատիկ սփռման բարձր տարածվածությունը[7]։ Բուժումն իրականացվում է համակարգային ացիկլովիրով[22]
Ելակի լեզու
խմբագրելԵլակի լեզու, կամ ազնվամորու լեզու[24] գլոսիտ է, որը դրսևորվում է հիպերպլաստիկ (մեծացած) սնկային պապիլներով՝ տալով ելակի տեսք։ Սպիտակ ելակի լեզուն այն տեղն է, որտեղ լեզվի վրա կա սպիտակ ծածկույթ, որի միջով դուրս են ցցվում հիպերպլաստիկ սնկային պապիլյաները։ Կարմիր ելակի լեզուն այն վայրն է, որտեղ սպիտակ ծածկույթը անհետանում է և բացվում է է մուգ կարմիր, էրիթեմատոզ մակերևույթը միջտարածված հիպերպլաստիկ սնկային պապիլայի հետ։ Սպիտակ ելակի լեզուն նկատվում է վաղ կարմիր տենդի դեպքում (A խմբի β-հեմոլիտիկ sստրեպտոկոկ համակարգային վարակ)[25], և կարմիր ելակի լեզուն առաջանում է 4-5 օր հետո[7]։ Ելակի լեզուն նկատվում է նաև Կավասակի հիվանդության (վասկուլիտային խանգարում, որը հիմնականում տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների մոտ)[26][27] և թունավոր շոկի համախտանիշի դեպքում[28]։ Այն կարող է նմանակել այլ տեսակի գլոսիտի կամ վիտամին B12-ի անբավարարությամբ առաջացած գլոսիտին[29]։
Բուժում
խմբագրելԲուժման նպատակն է նվազեցնել բորբոքումը։ Բուժումը սովորաբար չի պահանջում հոսպիտալացում, եթե լեզվի այտուցը ուժեղ չէ։ Բերանի խոռոչի հիգիենան անհրաժեշտ է, ատամների մանրակրկիտ մաքրումը օրը 2 անգամ ներառյալ ատամների թելերի օգտագործումը։ Գլոսիտի բորբոքումը նվազեցնելու համար կարող են տրվել կորտիկոստերոիդներ, ինչպիսին է պրեդնիզոնը։ Մեղմ դեպքերում կարող են առաջարկվել տեղային կիրառումներ (օրինակ՝ պրեդնիզոնով բերանի ողողում, որը կուլ չի գնում)՝ ներքին ընդունման կամ ներարկվող կորտիկոստերոիդների կողմնակի ազդեցություններից խուսափելու համար։ Հակաբիոտիկներ, հակասնկային դեղամիջոցներ կամ այլ հակամանրէային դեղամիջոցներ կարող են նշանակվել, եթե գլոսիտի պատճառը վարակն է։ Անեմիան և սննդային թերությունները (օրինակ՝ նիացինի, ռիբոֆլավինի, երկաթի կամ վիտամին E-ի պակասը) պետք է բուժվեն՝ հաճախ սննդակարգի փոփոխություններով կամ այլ հավելումներով։ Գրգռիչներից խուսափելը (օրինակ՝ տաք կամ կծու սնունդ, ալկոհոլ և ծխախոտ) կարող է նվազագույնի հասցնել անհարմարավետությունը։ Որոշ դեպքերում լեզվի այտուցը կարող է ճնշել շնչուղիներին այս դեպքում պետք է շտապ օգնություն ցուցաբերել։
Համաճարակաբանություն
խմբագրելՄեկ դիտարկման համաձայն՝ տարածվածության ընդհանուր միջակայքերը կազմում են 0,1–14,3% քարտեզային լեզվի լեզվի համար, 1,3–9,0%՝ «ատրոֆիկ լեզվի» (ատրոֆիկ գլոսիտի) և 0,0–3,35% միջին ռոմբոիդային գլոսիտի համար[30]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Scully, Crispian (2008). Oral and maxillofacial medicine : the basis of diagnosis and treatment (2nd ed.). Edinburgh: Churchill Livingstone. էջ 356. ISBN 978-0443068188.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Rogers, K, eds. (2010). The digestive system (1st ed.). New York, NY: Britannica Educational Pub., in association with Rosen Educational Services. էջ 146. ISBN 978-1615301317.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Frank J. Domino (editor-in-chief), Robert A. Baldor, associate editors, eds. (2012 թ․ մարտի 7). The 5-minute clinical consult 2012 (20th ed.). Philadelphia, Pa.: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջեր 532–33. ISBN 978-1451103038.
- ↑ McMillan, Roddy; Forssell, Heli; Buchanan, John Ag; Glenny, Anne-Marie; Weldon, Jo C.; Zakrzewska, Joanna M. (2016). «Interventions for treating burning mouth syndrome». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (11): CD002779. doi:10.1002/14651858.CD002779.pub3. ISSN 1469-493X. PMC 6464255. PMID 27855478.
- ↑ 5,0 5,1 5,2 Treister NS, Bruch JM (2010). Clinical oral medicine and pathology. New York: Humana Press. էջեր 149. ISBN 978-1-60327-519-4.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 Tadataka Yamada, David H. Alpers, et al., eds. (2009). Textbook of gastroenterology (5th ed.). Chichester, West Sussex: Blackwell Pub. էջեր 1717–1744. ISBN 978-1-4051-6911-0.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Neville BW, Damm DD, Allen CA, Bouquot JE (2002). Oral & maxillofacial pathology (2nd ed.). Philadelphia: W.B. Saunders. էջեր 169, 170. ISBN 0721690033.
- ↑ Park, KK; Brodell RT; Helms SE. (2011 թ․ հուլիս). «Angular cheilitis, part 2: nutritional, systemic, and drug-related causes and treatment» (PDF). Cutis. 88 (1): 27–32. PMID 21877503. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Patil, S; Rao, RS; Majumdar, B; Anil, S (2015). «Clinical Appearance of Oral Candida Infection and Therapeutic Strategies». Front Microbiol. 6: 1391. doi:10.3389/fmicb.2015.01391. PMC 4681845. PMID 26733948.
- ↑ Pastore L, Carroccio A, Compilato D, Panzarella V, Serpico R, Lo Muzio L (2008 թ․ մարտ). «Oral manifestations of celiac disease». J. Clin. Gastroenterol. 42 (3): 224–32. doi:10.1097/MCG.0b013e318074dd98. hdl:10447/1671. PMID 18223505. S2CID 205776755.
- ↑ Levin L, Zadik Y (2007 թ․ հոկտեմբեր). «Oral piercing: complications and side effects». Am J Dent. 20 (5): 340–4. PMID 17993034.
- ↑ Zadik Y, Burnstein S, Derazne E, Sandler V, Ianculovici C, Halperin T (2010 թ․ մարտ). «Colonization of Candida: prevalence among tongue-pierced and non-pierced immunocompetent adults». Oral Dis. 16 (2): 172–5. doi:10.1111/j.1601-0825.2009.01618.x. PMID 19732353.
- ↑ 13,0 13,1 O. Braun-Falco (2000). Dermatology (2nd ed.). Berlin [u.a.]: Springer. էջ 1173. ISBN 3540594523.
- ↑ 14,0 14,1 James, William D.; Berger, Timothy G.; և այլք: (2006). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (14th ed.). Saunders Elsevier. էջ 803. ISBN 0721629210.
- ↑ 15,0 15,1 15,2 Chi AC, Neville BW, Krayer JW, Gonsalves WC (2010 թ․ դեկտեմբեր). «Oral manifestations of systemic disease». Am Fam Physician (review). 82 (11): 1381–8. PMID 21121523.
- ↑ Rashid M, Zarkadas M, Anca A, Limeback H (2011). «Oral manifestations of celiac disease: a clinical guide for dentists». J Can Dent Assoc (Review). 77: b39. PMID 21507289.
- ↑ «Dental Enamel Defects and Celiac Disease» (PDF). National Institute of Health (NIH). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին. «Tooth defects that result from celiac disease may resemble those caused by too much fluoride or a maternal or early childhood illness. Dentists mostly say it's from fluoride, that the mother took tetracycline, or that there was an illness early on»
- ↑ Giuca MR, Cei G, Gigli F, Gandini P (2010). «Oral signs in the diagnosis of celiac disease: review of the literature». Minerva Stomatol (Review). 59 (1–2): 33–43. PMID 20212408. «There are enough evidence making the correlation between CD and oral defects scientifically sustainable. This recognition should lead dentists to play more significant roles in screening for CD, as otherwise, if not properly diagnosed and not treated with a gluten-free diet, may eventually cause some malignancies.»
- ↑ Adeyemo, TA; Adeyemo, WL; Adediran, A; Akinbami, AJ; Akanmu, AS (May–Jun 2011). «Orofacial manifestations of hematological disorders: anemia and hemostatic disorders». Indian Journal of Dental Research. 22 (3): 454–61. doi:10.4103/0970-9290.87070. PMID 22048588.
- ↑ Reamy, BV; Derby, R; Bunt, CW (2010 թ․ մարտի 1). «Common tongue conditions in primary care». American Family Physician. 81 (5): 627–34. PMID 20187599.
- ↑ Greenberg, MS; Glick, M; Ship, JA (2008). Burket's oral medicine (11th ed.). Hamilton, Ont.: BC Decker. ISBN 978-1550093452.
- ↑ 22,0 22,1 22,2 Cohen, PR; Kazi, S; Grossman, ME (1995 թ․ դեկտեմբեր). «Herpetic geometric glossitis: a distinctive pattern of lingual herpes simplex virus infection». Southern Medical Journal. 88 (12): 1231–35. doi:10.1097/00007611-199512000-00009. PMID 7502116.
- ↑ Grossman, ME; Stevens, AW; Cohen, PR (1993 թ․ դեկտեմբերի 16). «Brief report: herpetic geometric glossitis». The New England Journal of Medicine. 329 (25): 1859–60. doi:10.1056/NEJM199312163292506. PMID 8247038.
- ↑ Scott Stocking, associate editor, Jyothimai Gubili, eds. (2004). Mosby's dental dictionary. St. Louis, Mo.: Mosby. ISBN 978-0323025102.
- ↑ Yang SG, Dong HJ, Li FR, և այլք: (2007 թ․ նոյեմբեր). «Report and analysis of a scarlet fever outbreak among adults through food-borne transmission in China». J. Infect. 55 (5): 419–24. doi:10.1016/j.jinf.2007.07.011. PMID 17719644.
- ↑ Singh, S; Kansra, S (Jan–Feb 2005). «Kawasaki disease». The National Medical Journal of India. 18 (1): 20–24. PMID 15835487.
- ↑ Park AH, Batchra N, Rowley A, Hotaling A (1997 թ․ մայիս). «Patterns of Kawasaki syndrome presentation». Int. J. Pediatr. Otorhinolaryngol. 40 (1): 41–50. doi:10.1016/S0165-5876(97)01494-8. PMID 9184977.
- ↑ Baehler EA, Dillon WP, Cumbo TJ, Lee RV (1982 թ․ օգոստոս). «Prolonged use of a diaphragm and toxic shock syndrome». Fertil. Steril. 38 (2): 248–50. doi:10.1016/s0015-0282(16)46467-8. PMID 7106318.
- ↑ Gary Williams; Murray Katcher. «Skin Lesions: Strawberry Tongue». Primary Care Dermatology Module (University of Wisconsin Madison). Վերցված է 2007 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Dombi C, Czeglédy A (1992 թ․ նոյեմբեր). «[Incidence of tongue diseases based on epidemiologic studies (review of the literature)]». Fogorv Sz (հունգարերեն). 85 (11): 335–41. PMID 1291323.
Արտաքին հղումներ
խմբագրելԴասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզվաբորբ» հոդվածին։ |