Իտայտուբա II ազգային անտառ
Իտայտուբա II ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Itaituba II), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։
Տեսակ | ազգային անտառ |
---|---|
Կազմված է | Ամազոնի խոնավ անտառներ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պարա |
Հիմնվել է | 1998 |
Մակերես | 3977,51 կմ²[1] և 397 751 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելԻտայտուբա II ազգային անտառը գտնվում է Ամազոն բիոմում։ Ունի 427 366.56 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում[3]։ Իտայտուբա I և Իտայտուբա II ազգային անտառները միասին ընդգրկում են 610 471.73 հա տարածք։ Երկու անտառների կառավարման պլանով սահմանվել է 432․628 հա տարածքով անտառային տնտեսությունների կայուն կառավարման գոտի ստեղծելու մասին, որից 295․000 հա հատկացվելու էր երեք անտառային տնտեսությունների փոխզիջման համար։
Պատմություն
խմբագրելԻտայտուբա II ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ի թիվ 2482 հրամանագրով։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է՝ աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[3]։
2012 թվականի հունիսի 25-ի թիվ 12678 օրենքում փոփոխություններ են կատարվել Ամազոնիա, Կամպոս Ամազոնիկոս, Մապինգուարի ազգային պարկերի, Իտայտուբա I-ի և Իտայտուբա II-ի, Կրեպորի ազգային անտառների ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքների շրջանում։ Բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են` բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[4]։ Իտայտուբա II ազգային անտառից հեռացված տարածքը համապատասխանում էր առաջարկվող Սավրե Մույբու բնիկ տարածքին, որը մասամբ հեղեղվել էր Սան Լուիս դու Տապաժոս պատվարից՝ Տապաժոս գետի վրա։ Ազգային անտառից հեռացված տարածքը խոչընդոտ է պատվարի համար։
Պահպանություն
խմբագրելԱզգային անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։ Հարավային Ամազոն էկոլոգիական միջանցքը կմիանա տարածաշրջանի պահպանման միավորումների այլ պահպանվող և բնիկ տարածքների հետ[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
- ↑ 2,0 2,1 «Flona de Itaituba 2 – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 Unidade de Conservação ... MMA
- ↑ PARNA dos Campos Amazônicos – ISA
- ↑ 5,0 5,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Ayres et al. 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Ayres, José Márcio; Da Fonseca, Gustavo A. B.; Rylands, Anthony B.; Queiroz, Helder L.; Pinto, Luiz Paulo; Masterson, Donald; Cavalcanti, Roberto B. (2005), Os Corredores Ecológicos das Florestas Tropicais do Brasil (PDF) (պորտուգալերեն), Sociedade Civil Mamirauá, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-07-31-ին, Վերցված է 2016-10-28-ին
- Flona de Itaituba 2 (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին, Վերցված է 2016-05-29-ին
- PARNA dos Campos Amazônicos (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-03-ին
- Plano de Manejo da Floresta Nacional do Trairão, Localizada no Estado do Pará (PDF), Brasília – DF: ICMBio, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-02-11-ին, Վերցված է 2016-05-19-ին
- Unidade de Conservação: Floresta Nacional de Itaituba II (պորտուգալերեն), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-05-29-ին