Իսլանդական գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Իսլանդական գրականություն, գրականությունը սերում է հին սկանդինավյան բանահյուսությունից, որը մեզ է հասել ոչ վաղ, քան 13-րդ դարի գրառումներով (էդդա)։ Համաշխարհային գրականության մեջ Իսլանդիայի ամենակարևոր ավանդը սագաներն են, որոնցից առավել հետաքրքրականը, այսպես կոչված, տոհմական սագաներն են կամ «իսլանդացիների մասին սագաները» («Մագա Նյալի մասին», «Սագա էգի լի մասին»)։ Զարգացել է նաև քրիստոնեական պոեզիան, որն իր բարձրակետին է հասել 14-րդ դարի կեսերին՝ է. Աուսգրիմսոնի «Շուշան» պոեմում։ Կրոնական երկերի հետ հիմնական գրական ժանրն են դարձել (ընդհուպ մինչև 19-րդ դար), այսպես կոչված, ռիմերը՝ բազմատեսակ սյուժեների չափածո վերապատումները։ Իսլանդիայի գրականությունը վերածնունդ է ապրել 19-րդ դարում ռոմանտիզմի շրջանում՝ սերտորեն կապված ինքնուրույնության համար մղվող քաղաքական պայքարի հետ (Յո. Հալլգրիմսոն, 1807-1845, Բ. Տորարենսեն, 1786-1841)։ Իսլանդական առաջին վեպը Յո. Թորոդսենի (1818-1868) «Պատանին ու աղջիկը» (1850) է։ Իսլանդիայի անկախության ձեռքբերումը (1918) խթանեց գրականության զարգացումը։ Հասարակական գիտակցության ձևավորման գործում զգալի դեր խաղացին Թ. Թոուրդարսոնի (1889) քաղաքականապես կրքոտ «Նամակներ Լաուրային» (1924) երկը և վեպերը («Իսլանդական ավագանի», 1938, «Քարերն են խոսում», 1956)։ Հ. Կ. Լաքսնեսը (1902) «Սալկա Վալկա» (հ. 1-2, 1931-1932) վեպում նկարագրել է բանվորական շարժման առաջին քայլերը Իսլանդիայում։ 40-ական թվականների գրականության մեշ արտացոլվել է Իսլանդիայի անկախ հանրապետություն հռչակելու (1944) համար պայքարի հետ կապված հասարակական վերելքը։ Ռեալիզմի ուղիով է զարգանում Իսլանդիայի Ստեֆաունսոնի (1892), Օ. Սիգուրդսոնի (1918), Յոունասոն ուր Կյոտլումի (1899), Գ. Բյոդվարսոնի (1904) և Ս. Հյարտարսոնի (1906) ստեղծագործությունը։ Իսլանդական արդի պոեզիայում ակնառու դեր է խաղացել Ս. Ստեյնարը (1908-1958)։ ճանաչված են արձակագիր Թ. Վիլհյաումսոնը (1925), դրամատուրգ Ա. Բոգասոնը (1917), հրապարակախոս Աուրնասոնը (1922)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 396)։ |